Իմ քաղցր լեզու.գրում են Բավարիայի հայ հայրենակցական միության սաները

merujan-khachatryan

«Հայերն այսօր»-ը ներկայացնում է Բավարիայի հայ հայրենակցական միության սաների «Իմ քաղցր լեզու» և «Նամակ հայ զինվորին» խորագրերով շարադրությունները:

Սիրելի հայ զինվոր,ես երախտապարտ եմ,որ դու ծառայում ես հայոց բանակում և պաշտպանում ես իմ ու քո հայրենիքը: Ես դեռ փոքր եմ ծառայելու համար,բայց երբ մեծանամ հույս ունեմ,որ ես էլ օգտակար կլինեմ մեր հայրենիքին: Ես գիտեմ,որ հայ մարդը միշտ քաջ է ու խիզախ,դեռ Հայկ նահապետի ժամանակներից էլ հայը միշտ պաշտպան է կանգնում իր ազգին և զինաթափ անում թշնամուն: Հայ զինվոր հիշիր,որ դու մենակ չես ,քո կողքին էհամայն աշխարհի հայությունը: Խաղաղ երկինք եմ մաղթում քեզ իմ ավագ եղբայր,ևբարի ծառայուտյուն:  Շնորհավոր տոնդ հայ զիինվոր:

Բավարիայի հայ հայրենակցական միության հայկական դպրոցի սան Սամվել Անսրլյան, 12 ատրեկան, ուսուցչուհի՝ Նաիրա Մանուկյան

***

Իմ քաղցր լեզուն
Հայերենը շատ գեղեցիկ լեզու է:  Պապերիցս ժառանգած լեզվով դարեր շարունակ խոսում ու խոսել է հայը:  Հայերենը գեղեցիկ է իր պարզությամբ ու նրբությամբ: Չէ  որ  ես  հայ եմ ու իմ այրան  մեջ  հայի ոգին է:  Հայերենի իմացությունը ինձ հնարավորություն է տալիս  հեշտ սովորել օտար լեզուները:
Ես ուրախ եմ, որ լեզուն հանդիսանում է կամուրջ հայրենիքիս հետ, լեզվի շնորհիվ կարողանում ենք զրուցել հայրենքում ապրող մեր հարազատների, բարեկամների հետ: Ես սիրում եմ իմ մայրենի լեզուն, քանզի նրանով հնչած երգերն ու բանաստեղծությունները շատ քաղցրահնչյուն են:
Ասում են գրի շնորհիվ է, որ հայ մարդն այսօր գոյություն ունի երկրագնդի վրա: Ես երջանիկ եմ, որ տառերի շնորհիվ ազգը մեր ապրել ու ապրում է ու դեռ շատ ու շատ ստեղծագործություններ է հորինվելու մեր մայրենի գեղեցիկ լեզվով: Ես շնորհակալ եմ իմ ծնողներին, որ ինձ փոխանցել են իմ մայրենի լեզուն և ես կարողանում եմ խոսել  հայերենով:
Նորայր Արշակյան
21 տարեկան
%d5%a2%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%ab%d5%a1%d5%a2%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%ab%d5%a11 %d5%a2%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%ab%d5%a12%d5%a2%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%ab%d5%a13%d5%a2%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%ab%d5%a14 %d5%a2%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%ab%d5%a15%d5%a2%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%ab6%d5%a2%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%ab%d5%a16%d5%a2%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%ab%d5%a17