«Անուշ» պարախումբը հերթական հաղթանակը նվիրել է «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժմանը

2

Փետրվարի 19-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքի Հայ հայրենակցական միության «Անուշ» պարախումբը մասնակցել է Մյունխենում  կայացած բալետի շրջանային 21-րդ գերմանական մրցույթին, որի ժամանակ պարախմբի պարուհիներից Մելինե Հուբախը, ժողովրդական պարերի բաժնում ներկայացնելով Սայաթ-Նովայի «Նազանի»-ին, իր տարիքային խմբում արժանացել է 2-րդ կարգի մրցանակին: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է պարախմբի հիմնադիր, պարուսույց և գեղարվեստական ղեկավար Անուշ Չախալյանը:

«Հետևելով պարախմբի՝ 2017 թվականի գործունեությունը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժմանը նվիրելու որոշմանը, այս անգամ ևս մրցույթից ընթացքում օտարազգիների ուշադրությունը հրավիրել ենք այս ծրագրի շուրջ. մինչև պարելը դահլիճի նախասրահում շարժման ցուցապաստառները բարձրացրինք և լուսանկարվեցինք, նույնիսկ մեզ միացավ մրցույթի ղեկավար Կորիննա Զյոն, որը, տեղեկանալով նախաձեռնության գաղափարի մասին, նշեց, որ ամբողջ աշխարհին, հատկապես՝ Արցախին, խաղաղություն է ցանկանում»,-ասաց Անուշ Չախալյանը՝ հույս հայտնելով, որ 2017 թվականը համայն հայության համար կլինի բազում հաղթանակների տարի, և իրենց գործունեությամբ Սփյուռքում կշարունակեն ծառայել հայ մշակույթին:

1   5

34