Հայոց բանակի 25-ամյակին նվիրված միջոցառում Բելգրադում

%d5%a2%d5%a5%d5%ac%d5%a3%d6%80%d5%a1%d5%a41

«Հայերն այսօր»-Փետրվարի 14-ին Բելգրադի Սկադարլիայի փողոցում գտնվող գրող Ջուրա Յակշիչի անվան տան ընթերասրահում տեղի ունեցավ սերբ բանաստեղծուհի Լյուբիա Միլետիչի գրական երեկոն «Արարատի հողմերը» վերնագրով՝ նվիրված Հայոց բանակի 25-ամյակին:

Երեկոյին ներկա էին Հայաստանի պատվո հյուպատոս Պրեդրագ Տոմիչը և Սերբիայի հայ համայնքի նախագահ Սամվել Այվազյանը:

Երեկոն սկսվեց Լյուբիցայի կենսագրությա ներկայացմամբ: Վերջինս իր գործունեության ընթաքում բազմաթիվ բանաստեղծություններ է գրել՝ նվիրված Հայաստանին ու Արցախին՝ ներկայացնելով այն ինչպես հարազատ երկիր:

Երեկոյի ընթացքումՀայաստանի և Արցախի դրոշների ներքո սերբ բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչը իր «Արարատի հողմերը» գրքից կարդաց մի շարք բանաստեղծություններ: Նրա յուրաքանչյուր բանաստեղծությունը յուրահատուկ ձևով սեր է ներշնչում Հայաստանի նկատմամբ, նա այնպիսի ոգևորությամբ էր կարդում՝ կարծես ծնվել ու մեծացել է Հայաստանում:

Բանաստեղծուհու գործերը ամբողջական դարձան, երբ հնչեցին մեր հայկական «Արաքսի երգը»՝ Անժելա Նեդելյկովիչի կատարմամբ և դաշնամուրի նվագակցությամբ:

Մի քանի անգամ Լյուբիցան եղել է մեր երկրում, վերջին անգամ մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելի միջոցառումներին: Միաժամանակ հայ ընթերցողին է ներկայացրել 2015 թվականին լույս տեսած իր «Արդի հայկական պոեզիան» գիրքը,որտեղ ամփոփված են  ժամանակակից հայ բանաստեղծների բազմաթիվ գործերը:

Երեկոյի երկրորդ մասում հնչեցին նաև սերբական երգեր՝ ի նշան շնորհակալության այդ սերբուհու, որն անշահախնդիր նվիրվել է մեր երկրին և բանաստեղծությունների միջոցով ներկայացնում է սերբ ընթերցողին մեր պատմությունն ու մեր պոեզիան:

ԼյուբիցաՄիլետիչը առաջին անգամ կարդաց նաև հայ բանաստեղծների ստեղծագործությունների իր նոր թարգմանությունները՝ Դավիթ Հովաննես-«Քարն է խոսում»,«Խաղող», Վարդան Հակոբյան-«Մի խոսիր ինձ հետ բառերով», «Ծառի եղբայրն եմ»,«Հաճախ վիճում ենք»,«Հայկական մեթոդ», Էդվարդ Միլիտոնյան-«Զորակոչ»,«Դա իմը չէ»,«Ես երգում եմ…»,«Խոնարվում եմ»,«Նոյ», Գագիկ Դավթյան-«Ծովային խառնաշփոթ», «Անվերադարձ ոչինչ չի անհետանում», «Պոեզիա»:

Երեկոն փակվեց «Ազգ իմ փառապանծ» երգով:

Հանդիսատեսին այնպես էին դուր եկել մեր հայկական երգերը,որ ծրագրից դուրս խնդրեցին հնչեցնել ևս մի քանի երգեր Անժելա Նեդելյկովիչի կատարմամբ:

«Լավաշ» բանաստեղծությունը կարդալուց հետո բոլոր ներկաներին հյուրասիրվեց մեր ավանդական լավաշը՝ տարբեր խորտիկներով, որի հովանավորն էր Սերբիայի հայ համայնքի նախագահ Սամվել Այվազյանը:

Հոդվածի հեղինակ՝

Անժելա Նեդելյկովիչ (Երեմյան)

%d5%a2%d5%a5%d5%ac%d5%a3%d6%80%d5%a1%d5%a4