Մայրենիի օրվան ընդառաջ

85

Փետրվարի 21-ին Հայաստանում և Սփյուռքում նշվելու է ՅՈՒՆԵՍԿՕի և Հայոց պետության կողմից սահմանված «ՄԱՅՐԵՆԻԻ ՕՐ» տոնըորի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունը հայտարարել էր «ԻՄ ՔԱՂՑՐ ԼԵԶՈՒ» թեմայով շարադրությունների մրցույթ:

«Հայերն այսօր»-ը ներկայացնում է հատվածներՍփյուռքի տարբեր երկրներում ապրող հայորդիների՝ «Իմ քաղցր լեզու» թեմայով մրցութային շարադրություններից:

***

«Մայրենի գանձերի ամէն տառը լեզվի առաջին թոթովանք է: Մենք հայ ենք, ունենք մեկ միասնական լեզու և նրա շնորհիւ է, որ հայը մնաց հայ և մնաց իր հայրենի հողում: Քաղցր և անմահական լեզու, որ ազգը փրկեց ոչնչացումից, ձուլումից ու հայոց աշխարհը լուսաորեց իր շքեղութեամբ:

Հայերենը կարծես՝ թևւաոր խօսք է, որը ուղեկցում է դէպի իր օրրանը, դէպի իր հայրենի բարձրութիւնները և հայրենի տունը»:

                                            Արեգ Յարութիւնեան, 9-րդ դասարան

                                                               Իրան, Սպահան

«Եթէ կարողանայի ներկայացնել, թէ ինչ է նշանակում ինձ համար Մայրենի լեզուն…Մայրենի լեզուն է, միշտ ինձ հնարաւորութիւն տւել արտայայտելու իմ մտքերը, ներկայացնելու ինքս ինձ, իսկ այսօր ես ունեմ նրան ներկայացնելու հնարաւրութիւն, ինչպես արժանի աշակերտն իր ուսուցչին:

Գուցէ գրեի նա շքեղ է, նուրբ ու գեղեցիկ, խորհրդավոր ու միշտ օժդուած զարմացնելու կարողութեամբ: Մեր լեզուն նման է այն ժողովրդին, ով կրում է այդ լեզուն՝ պարզ ու մաքուր.նա ասես՝ պատմում է մեր ժողովրդի մասին, փառաբանում է նրա ուժը»:

                                                      Անիա Բորումեան, 9-րդ դասարան

                                                          Իրան, Սպահան

 

 «Հայերի համար լեզուն սուրբ է, ժամանակներ անց հենց մարդիկ կռվել են լեզւով, երբ չի եղել զէնք: Թշնամիները ջանացել են, որ ոչնչացնեն մեր քաղցր լեզուն, բայց քանի որ մենք յոգեպէս կոտրված չենք եղել, չենք պարտւել նրան:

Լեզուն այնքան սուրբէ, որ չենք կարող նմանեցնել ոչ մի բանի,միայն կարող ենք նմանեցնել թանկագին ու փայլող ալմաստի»:

                                                         Ալմարա Թահմազեան, 9-րդ դասարան

                                                     Իրան, Սպահան

 «Մայրենի լեզու բառը լսելիս՝ բոլորս յիշում ենք Մեսրոպ Մաշտոցին, նա էր, որ հայ ազգին փրկեց այդ դառը, մութ դարաշրջանից և մեզ ուղեկցեց նոր դարաշրջան՝ ոսկե դարեր: Նախքան այդ՝ հայ ազգն ուներ հերոսներ, որոնց պայաքարելու համար զենք էր պետք, և Մեսրոպ Մաշտոցն իր հերոսութեամբ այդ զենքը տւեց հայ հերոսներին»:

                                                       Սելին Մկրտչեան, 9-րդ դասարան

                                                            Իրան, Սպահան

«Կյանքի սկիզբն ու վէրջը մեր լեզուն է: Լեզուն մեր ազգայնութիւնն է, ամէն ազգ իր լեզւով է տարբերվում:Մեր լեզուն մեր զէնքն է, հոգու պաշտպանն է, մի լոյս, որ չպետք է մարւի:

Դարեր առաջ մեր լեզուն իր մեծարժէք պարտքը լիովին կատարեց.հայրենիքի պաշտպանումը, ինչպես մի անվեհեր, արի հայրէնասեր և զգայուն զինւոր»:

                                                 Անի Մկրտչեան, 9-րդ դասարան

                                                      Իրան, Սպահան