Հորդանանի «Վարդավառ» երգչախումբը Արցախի կողքին է

%d5%be%d5%a1%d6%80%d5%a4%d5%a1%d5%be%d5%a1%d5%bc

Սիրելի՛հայրենակիցներ,

Հորդանանի «ՎԱՐԴԱՎԱՌ» հայկական երգչախումբը` իր ընկերների հետ միասին,  ելույթ կունենա Երևանում ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» ծրագրի շրջանակներում։

  1. Համերգի ընթացքում կհնչեն Վարդուհի Թորոյան-Ներսեսյանի հեղինակային երգերը։ Կհնչեն նաև երգեր՝ գրված հայ մեծանուն բանաստեղծների ստեղծագործությունների հիման վրա։
  1. Մի խումբ հայ նկարիչներ՝ Հայաստանից, Հորդանանից և Կանադայից, սիրով կնվիրեն իրենց նկարները «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» ցուցահանդես- վաճառքին։

Համերգի ողջ հասույթը կտրամադրվի Արցախի բանակին։

Մեր փափագն է Հայ մշակույթով կանգնել Հայ զինվորի կողքին։

Կհանդիպենք 2017թ. սեպտեմբերին։

Դու ի՞նչ ես անում Արցախի համար…