Գրքի երևանյան 13-րդ ցուցահանդես-վաճառքի բացմամբ մեկնարկում են Մայրենիի շաբաթվա միջոցառումները

88

Փետրվարի 18-ին, ժ.15:00-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում (հասցեն՝ Տերյան 42/1) տեղի կունենա Գրքի երևանյան 13-րդ ցուցահանդես-վաճառքի հանդիսավոր բացումը, որը կգործի փետրվարի 18-ից 21–ը:

Միջոցառումը նախաձեռնել են ՀՀ սփյուռքի, ՀՀ մշակույթի նախարարությունները: Ցուցահանդես-վաճառքին աջակցել են ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, Խնկո-Ապոր անվան մանկական ազգային գրադարանը, Հայաստանի գրողների միությունը, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը և մի շարք հրատարակչություններ:

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: