Ֆրանսիայում տեղի է ունեցել Սփյուռքի նախարարության պարգևի հանձնման արարողություն

%d5%a3%d6%80%d5%a5%d5%b6%d5%b8%d5%a2%d5%ac

Ֆրանսիայի Գրենոբլի և Դոֆինեի հայ մշակույթի տունը 2015 թվականին մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխությանը և 2016 թվականի հոկտեմբերին կայացած միջոցառման ժամանակ արժանացել «Լավագույն հայկական համայնք»  2–րդ կարգի մրցանակի:

Այս առիթով 2017 թվականի հունվարի 24-ին Մշակույթի տանը տեղի է ունեցել պարգևի հանձնման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին Գրենոբլի քաղաքապետ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Էրիկ Պիոլը, փոխքաղաքպետ Բերնար Մակրեն, Ռոն Ալպի շրջանային խորհրդի ներկայացուցիչ Նատալի  Բերանժեն, սենատորներ, ԱԺ պատգամավորներ և հայ համայնքի  ներկայացուցիչներ: Պարգևի հանձնման առիթով ցուցադրվել է  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական տեսաուղերձը և Մշակույթի տան 34-ամյա գործունեության վերաբերյալ ֆիլմը:

Ներկայացվել են Գրենոբլ և Սևան քաղաքների միջև համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքները: Միջոցառոման վերջում մշակույթի տան հովանու տակ գործող մեկօրյա դպրոցի և «Երևան» պարախմբի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ համերգ:

%d5%a3%d6%80%d5%a5%d5%b6%d5%b8%d5%a2%d5%ac3%d5%a3%d6%80%d5%a5%d5%b6%d5%b8%d5%a2%d5%ac2%d5%a3%d6%80%d5%a5%d5%b6%d5%b8%d5%a2%d5%ac1