Եվս 3 սիրիահայ ընտանիք հաստատվեց Հայրենիքում

Դեկտեմբերի 23-ին սիրիահայ ևս 3 ընտանիք` 7 հոգի, Հայաստանի Ավետարանչական ընկերակցության օժանդակությամբ և Սիրիայի Հայ Ավետարանական համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանի աջակցությամբ ժամանեց Հայաստան:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ընտանիքներից մեկը Նվարդ և Սիրանուշ Օհաննես քույրերն են, երկրորդը՝ Անդրանիկ և Արփինե Կույումջյանները, իսկ երրոդ ընտանիքը՝ Բոշկեզյանները՝ 2 մանկահասակ երեխաների հետ միասին: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում այսօր ժամանած սիրիահայերին դիմավորել են ՀՀ սփյուռքի նախարարության և Հայ Ավետարանչական ընկերակցության Երևանի գրասենյակի աշխատակիցները:

Հայաստան ժամանած սիրիահայ 3 ընտանիքներն էլ ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տեղափոխվել են Հայ ավետարանչական ընկերակցության կացարան: Առաջիկա օրերին նրանք կտեղափոխվեն Հայ ավետարանչական ընկերակցության կողմից իրենց համար վարձակալած բնակարանները:

1 2

Scroll Up