«Սկսել նորից». Արևելյան անուշեղենի բույրը՝ Դալիթա Դեգերմենջյանի կողմից

%d5%a4%d5%a1%d5%ac%d5%ab%d5%a9%d5%a1

Սիրիահայ Դալիթա Դեգերմենջյանն ընտանիքի հետ միասին 2.5 տարի առաջ է տեղափոխվել Հայաստան: Հալեպում տիկին Դալիթան չի աշխատել, բայց տանտիրուհու ձեռքով պատրաստված արևելյան քաղցրավենիքն ու ճաշատեսակները բոլորն են հավանել:

Երևանում հաստատվելուց հետո տիկին Դալիթան որոշել է ձեռքները ծալած չնստել ու մասնակցել ընտանիքի հոգսերին՝ պատվերով անուշեղեն ու ճաշեր պատրաստելով ու վաճառելով:

«Հայերն այսօր»-ը Դալիթա Դեգերմենջյանի հետ զրուցել է դեկտեմբերին ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի ընթացքում: