«Սկսել նորից». սիրիահայ Սիլվա Գալաջյանի ձեռքերում անպետք իրերը նոր կյանք են ստանում. տեսանյութ

%d5%bd%d5%ab%d5%ac%d5%be%d5%a1

Սիլվա Գալաջյանի երիտասարդ ընտանիքը 4 տարի առաջ որոշում կայացրեց Հալեպից Հայաստան գալ: Ընտանիքին այստեղ հեշտ կյանք չէր սպասվում, բայց աշխատասեր զույգն այսօր ոտքի է կանգնել, միասին հարսանեկան նկարահանումների մոնտաժ են անում: Սիլվայի ամուսինը նաև պրոֆեսիոնալ լուսանկարիչ է:

Բացի հիմնական աշխատանքից երիտասարդ մայրիկը նաև գեղեցիկ ձեռագործ աշխատանքներ է պատրաստում՝ տան դեկորացիաների, զարդեր և այլն: «Հայերն այսօր»-ի հետ զրույցում խոստովանում է, որ ինքը կարող է անգամ անպետք իրերից գեղեցիկ զարդարանք պատրաստել:

Սիլվայի ձեռագործ աշխատանքներին գնորդը ծանոթանում է հիմնականում ֆեյսբուքյան էջի միջոցով (K . S  Handmade Decoration), բայց դրանց հեղինակը հնարավորությունը բաց չի թողնում նաև ցուցահանդեսների միջոցով ներկայանալու:

«Հայերն այսօրի» թղթակիցը նրա հետ զրուցել է ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած և արդեն ավանդական դարձած «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի օրերին: