Վաչե Անճաօղլյան. «Կյանքիս կեսը Հայաստանում եմ ապրել, մյուս կեսը՝ Սիրիայում»

vache

Սննդի արտադրության «V.S.» ապրանքանիշը Երևանում միջինարևելյան ճաշատեսակների, համեմունքների, կիսաֆաբրիկատների արտադրությամբ է զբաղվում: Թահին, լոլիկի և պղպեղի մածուկ, հումուս, մութաբա…այս անունները վերջին տարիներին քաջ հայտնի են ոչ միայն սիրիահայերին, այլև նրանց շնորհիվ՝ նաև հայաստանցիներին:

Անհատ ձեռնարկատեր Վաչե Անճաօղլյանը, ով վերջերս մասնկացում էր ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած և արդեն ավանդական դարձած «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառին, «Հայերն այսօրի» հետ զրույցում պատմում է, որ իր նախաձեռնած գործից դժգոհ չէ: Ապրանքատեսակները հիմնականում իրացվում են Հրաչյա Քոչար փողոցում գտնվող խանութում և մի քանի այլ երևանյան վաճառքի կետերում:

«Կյանքիս կեսը Հայաստանում եմ ապրել, մյուս կեսը՝ Սիրիայում:»,-ասում է Վաչե Անճաօղլյանը, ով իր ուսանողական տարիներն ու երիտասարդությունը նույնպես Հայաստանում է անցկացրել: