Արմեն Երիցյանն այն քչերից էր, որ կարողացավ պահել իր հոգու և սրտի մաքրությունը. Հրանուշ Հակոբյան

%d5%a1%d6%80%d5%b4%d5%a5%d5%b6-%d5%a5%d6%80%d5%ab%d6%81%d5%b5%d5%a1%d5%b6

Արմեն Երիցյանի ընտանիքին, հարազատներին,

մերձավորներին և գործընկերներին, 

Դադարեց բաբախել Հայոց անկախ պետականության ակունքներում կանգնած ազնիվ  հայորդու սիրտը` ցնցելով բոլորիս հոգին:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ոստիկանության գեներալ-մայոր Արմեն Երիցյանն իր անտրտունջ աշխատանքով և հիմնարար գիտելիքներով նորոգեց ու թարմ շունչ բերեց իրեն վստահված բոլոր ոլորտներին:

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը կայացավ նվիրյալ գործչի անմնացորդ ջանքերի և կառավարման համակարգում իր ներդրած մեծ վաստակի շնորհիվ: Ցավոք, անժամանակ մահը թույլ չտվեց իրականացնել բազմաթիվ ծրագրեր, նորարարական մտահղացումներ:

Նա այն քչերից էր, որ կարողացավ պահել իր հոգու և սրտի մաքրությունը, համեստ բնավորությունը, ոգևորումը, զգայուն և կենսախինդ նկարագիրը:

Մեր լավագույն ընկերոջ հիշատակը վառ կմնա բոլոր նրան ճանաչողների սրտերում` որպես չամոքվող վերք ու բյուր ափսոսանք:

Խորին ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին:

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ`

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ