ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակը Շվեյցարիայի «Արձագանք» պարբերաթերթի ստեղծման 30-ամյա հոբելյանի առթիվ

Նախարար1

ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ  «ԱՐՁԱԳԱՆՔ» ՊԱՐԲԵՐԱԹԵՐԹԻ

ԳԼԽԱՎՈՐ  ԽՄԲԱԳԻՐ  ՄԱՐԱԼ ՍԻՄՍԱՐԹՈՄԲԱԶՅԱՆԻՆ

ՊԱՐՈՆ ԱՐԱ ՍԻՄՍԱՐԻՆ

 

Սիրելի՛ տիկին Մարալ,

 

Հարգելի պարոն Սիմսար

Շնորհավորում եմ Ձեզ «Արձագանքի» ստեղծման 30-ամյա հոբելյանի առթիվ:

Դուք Ձեր նվիրումով ու անխոնջ աշխատանքով անցած 30 տարիների ընթացքում Շվեյցարիայում պարբերականը դարձրել եք հայապահպանության կռվան, համայնքային կյանքի հայելին:

Գովելի է, որ միաժամանակ հայերեն և ֆրանսերեն լեզուներով լույս տեսնող ամսագրում տեղ են գտնում ոչ միայն Շվեյցարիայի, այլև մյուս երկրների հայկական համայնքներին վերաբերող կարևոր նյութեր և հրապարակումներ, իսկ Ձեր խմբագրականները ընթերցողին ուղղորդում են՝ կարևորելու պարբերականի ասելիքը:

«Արձագանք»-ը համայնքային խնդիրներն արծարծելու, հայ մշակույթը ներկայացնելու հրաշալի փորձառություն ունի: Վստահ եմ, որ այսուհետ պարբերականն ավելի լայնորեն ու բազմակողմանի կարձագանքի Հայրենիքի, Սփյուռքի և Արցախի խնդիրներին ու մարտահրավերներին, իսկ Շվեյցարիայի հայ համայնքն առավել ակտիվ կմասնակցի համահայկական ծրագրերին ու նախաձեռնություններին:

Ուրախ եմ, որ  «Արձագանք»-ը համագործակցում է Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի հետ և մասնակցում է նախարարության նախաձեռնություններին:

Սիմսար ընտանիքի նվիրումի, ջանքերի և ստեղծագործական տքնանքի շնորհիվ է, որ «Արձագանքի» արձագանքներն այդքան ազդեցիկ են, նպատակային և ուղղորդող:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, կորով:

Բարի երթ և նորանոր հորիզոններ «Արձագանքին»:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ