Ամերիկայի հայկական համագումարը Կոնգրեսում տոնել Է Արցախի անկախության 25-րդ տարեդարձը

1

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի հետ Կոնգրեսում հյուրընկալել է Արցախի անկախության ամենամյա տոնակատարությունն` ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) ներկայացուցչության, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հետ միասին: Նախորդ երեկո կայացած միջոցառումը խորագրված էր «Արցախի փառաբանումն՝ իբրև ամերիկյան պատմություն. ազատության հաղթանակն ընդդեմ ճնշման»՝ նվիրված վերջինիս անկախության 25-ամյակին:

Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), և Ջեքի Սփայերը (Դեմոկրատ, Կալիֆորնիա) ինչպես նաև փոխնախագահ Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆորնիա) ներկա էին միջոցառմանը և խոսեցին Արցախի անկախության մասին: Նրանք կարևորեցին սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին և Արցախի ժողովրդին Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահների և փոխնախագահների հղած նամակը:

«Այս պատմական օրը շրջադարձային է Արցախի՝ իր ինքնորոշման իրավունքի և ազատության պաշտպանության համար պայքարում¦, – նախագահ Սահակյանին էին հայտնել Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները և փոխնախագահները: Նամակում նաև ընդգծված էր Լեռնային Ղարաբաղի հանձնառությունն §ամրապնդելուժողովրդավարական կառավարումն ու օրենքի գերակայությունը»՝ չնայած Ադրբեջանի կողմից տարածվող շարունակական բռնությունների և սպառնալիքների:

Իր ելույթի ընթացքում Ֆրենք Փալոնը հիշեց Արցախում նախագահական ընտրությունները, որտեղ նա որպես դիտորդ էր հանդես եկել. նա ականատես է եղել իր երբևէ տեսած§ամենաազատ և արդար ընտրություններին¦: Այդ ժամանակ Ֆրենք Փալոնը խոստացել է, որ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը կլինի առավել ուժեղ և ակտիվ քան երբևէ, որպեսզի Ղարաբաղին առաջնահերթություն տրվի նոր Վարչակազմում և Պետդեպարտամենտում:

Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամներ, կոնգրեսականններ Ջիմ Կոստան (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Ջուդի Չուն (Դեմոկրատ, Կալիֆորնիա) և Բրեդ Շերմանը (Դեմոկրատ, Կալիֆորնիա), նաև ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Ջոն Էվանսը Կոնգրեսի տոնակատարության ընթացքում ևս ելույթ ունեցան Արցախի ազատության վերաբերյալ, ինչպես նաև հույս հայտնեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կապակցությամբ, որն Արցախին ներառում է բանակցային սեղանի շուրջ:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը ներկայացրեց միջոցառման հիմնական խոսնակ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին, ով խոսեց Արցախի ձեռքբերումների և մարտահրավերների մասին, ինչպես նաև երախտագիտություն հայտնեց ԱՄՆ աջակցության համար:

«Արցախի ժողովուրդը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ խաղաղության պահպանմանն ու հակամարտության վերջնական խաղաղ կարգավորմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացման հարցում: Ուրախ ենք, որ ԱՄՆ-ն կիսում է մեր դիրքորոշումը Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության և ռազմական գործողությունների անթույլատրելիության հարցում», – հայտարարել է վարչապետ Հարությունյանը: «Այդ առումով նաև երախտապարտ ենք ԱՄՆ յոթ նահանգների – Ռոդ Այլենդի, Մասաչուսեթսի, Մեյնի, Լուիզիանայի, Կալիֆորնիայի, Ջորջիայի և Հավայան կղզիների՝ Արցախի Հանրապետության անկախությունը և մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար», – շարունակեց նա:

Վարչապետ Հարությունյանը նաև նորհակալություն է հայտնել The HALO Trust կազմակերպությանը՝  2000 թվականից ի վեր Ղարաբաղում 4,500 ակր ականապատ տարածքների ականազերծման աշխատանքների և վերջինիս քաղաքացիների կյանքն առավել անվտանգ դարձնելուն օգնելու համար: Նա բարձրացրեց Արցախի համար հավելյալ մարդասիրական օգնության անհրաժեշտության մասին, հատկապես Լեդի Քոքսի անվան գործող կենտրոնի ընդլայնման հարցը, որը ծառայություններ է մատուցում վիրավոր և հաշմանդամ մարդկանց Ստեփանակերտում: Համագումարը քարոզչություն է տարել ԱՄՆ կողմից այս կենտրոնի ֆինանսավորման համար 2017թ. իրենց ֆինանսական տարվավկայության մեջ՝ հայտարարելով. «Համագումարը նաև պաշտպանում է Ստեփանակերտում Լեդի Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի օժանդակությունը և վերահաստատում է Փալոն-Դոլդի համատեղ պահանջը՝ միջոցներ տրամադրել «վերականգնողական և շրջանային կլինիկաների համար, որոնք ֆիզիկական և մտավոր հաշմանդամությամբ 1000-ից ավել երեխաների և մեծահասակների է սպասարկում ամեն տարի»:

ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Մեյն նահանգի Ուեսթբրուքի քաղաքային խորհրդի անդամ Աննա Աստվածատուրյան- Թուրքոթը, Հայաստանյայց Եկեղեցու Ամերիկայի թեմի թեմական պատվիրակ արքեպիսկոպոս Վիգեն Այքազյանը, Սուրբ Մարիամ Հայկական եկեղեցու քահանա Տեր Հովսեփ Կարապետյանը և շատ ուրիշներ ևս ներկա էին Կոնգրեսի տոնակատարությանը:

1 2 3 4