Հելսինկիում ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել

1
Հոկտեմբերի 2-ին Հելսինկիում տեղի ունեցավ Ֆինլանդիա-Հայաստան ընկերակցության կողմից կազմակերպված միջոցառում` նվիրված ՀՀ անկախության 25 ամյակին։ Միջոցառմանը ներկա էին շուրջ 60 հյուրեր՝ ինչպես հայեր, այնպես էլ Հայաստանով հետաքրքրված ֆիններ եւ այլ ազգերի ներկայացուցիչներ։
«Հայերն այսօր»-ի փոխանցմաmբ՝ միջոցառմանը մասնակցած հյուրերից ամեն մեկն իր դրական տրամադրվածությամբ առավել հաճելի դարձրեց այս գեղեցիկ տոնը: Միջոցառումը բացվեց ՀՀ օրհներգով, իսկ Ֆինլանդիա-Հայաստան ընկերակցության նախագահ  ֆէտի Գասապը իր բացման խոսքում  նշեց այս տոնի կարեւորությունը համայն հայության համար։
Սրահում կազմակերպված էր մանկական ցուցահանդես` «Հայրենիքն՝ իմ աչքերով» խորագրով։ Երեխաների նկարնեըը սրահին հաղորդեցին տոնական տեսք։ Միջոցառման ժամանակ ցուցադրվեց CNN-ի “On the roads of Armenia” ֆիլմը, ինչպես նաեւ Մարտին Բոյաջյանի «Հայաստանյան ակնթարթներ» լուսանկարների ֆոտոշարքը։
Էստոնիայից հրավիրված հայ երաժիշտներ Մարգարիտա Ոսկանյանը եւ Արա Հարալյանը իրենց գեղեցիկ նվագով ուրախ մթնոլորտ ստեղծեցին եւ հյուրերին մտովի տեղափոխեցին Հայաստան։ Իսկ մեր հայրենակիցները հյուրերի համար պատրաստեցին համեղ տոլմա եւ ցուցաբերեցին բացառիկ պատրաստակամություն` աջակցելու բոլոր կազմակերպչական հարցերում։
2 3
4 5