Արվեստագետի անցած ուղին մեկ պատկերագրքում. բացվել է Վարդան Թովմասյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

Երևանում` «Լեո 52 ցուցասրահում», բացվել է նորարար քանդակագործ, նկարիչ Վարդան Թովմասյանի ծննդյան 65-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդեսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցադրության շրջանակներում տեղի է ունեցել նրա աշխատանքներն ամփոփող պատկերագրքի շնորհանդեսը:

Ցուցահանդեսում և պատկերագրքում ներկայացված է արվեստագետի անցած ստեղծագործական ողջ ուղին:

Կատալոգում արվեստասեր հանրությանը ներկայացված է Վարդան Թովմասյանի քիչ հայտնի և հայաստանյան մշակութային դաշտի տարեգրությունում տեղ գտած գործերը` 1970-ական թվականների սկզբից մինչև 2012 թվականը:

Ցուցահանդեսն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

 http://armenpress.am

Scroll Up