Շարունակվում է Ամերիկայի և Կանադայի Թեքեյան մշակութային միության նյութական օժանդակությունը՝ քառօրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին

%d5%a6%d5%ab%d5%b6%d5%be%d5%b8%d6%80

2016թ. դեկտեմբերի 3-ին, ուղեկցությամբ ՌԱԿ փոխատենապետ Կարեն Կակոյանի և «Արևելք» կայքի խմբագիր Սագօ Արեանի, այցելեցինք Կոտայքի մարզի Կամարիս գյուղ՝1996 թվականին ծնված շարքային զինծառայող Սիմոնյան Ազատի ընտանիք: Ազատը ապրում էր ծնողների հոր՝ Քաջիկի, մոր՝ Վեհանուշի, քրոջ՝ Հռիփսիմեի հետ: Մինչև բանակ զորակոչվելը Ազատը սովորում էր սննդի արդյունաբերության քոլեջում, պատրաստվում էր դառնալ խոհարար: Մայրը՝ Վեհանուշը, պատմում էր. «Ազատը սիրով գնաց ազգային բանակ, ուներ որոշակի առողջական խնդիրներ, սակայն չուզեց ետ մնալ զորակոչից, շտապում էր մեկնել բանակ, իսկ վերադառնալուց հետո տեղավորվեր սննդի սպասարկան ոլորտում: Ազատը ծառայում էր ԼՂՀ –ի Ջաբրայիլ տեղանում: Ապրիլի 1-ի առավոտյան զանգահարել էր ծնողներին, անգամ Մոսկվա էր զանգել հորեղբորը՝ ասելով , որ ինքը լավ է և իր մասին չանհանգստանան: Ազատը մարտական դիրքում հերթապահության է եղել, երբ թշնամին, հանկարծակի կրակահերթ բացելով, անցել է հարձակման, անձնակազմի հետ չի երկնչել, արիաբար մարտնչելով մինչև վերջ պահել են դիրքը և հետ շպրտել հակառակորդին: Ազատ Սիմոնյանը ընկել է քաջի մահով: Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ ՄԵԾ Արիության շքանշանով:

Հաջորդ ընտանիքը, որտեղ մենք այցելեցինք Կոտայքի մարզի, Հրազդան քաղաքի միկրոշրջանի 1995 թվականին ծնված շարքային Զաքարյան Վահեի ընտանիքն էր: Նա ապրում էր հոր՝ Սամվելի, մոր՝ Անժելայի, և 2 քույրերի՝ Երանուհու և Անահիտի հետ: Ընտանիքը բնակվում էր Ռուսաստանի դաշնությունում, ուներ փոքր բիզնես: Վահեն սովորել է Ֆիզկուլտուրայի ինստիտուտում , զբաղվում էր արևելյան մարտարվեստով , մայրը՝ Անժելան, հպարտորեն ցույց էր տալիս որդու սև, կարմիր գոտինները, որոնք խնամքով ցուցադրված էին որդու հիշատակի անկյունում: «Վահեն Մոսկվայում արևելյան մարտարվեստի մանկական խումբ ուներ,նրանց հետ շատ կապված էր»: Վահեն վերադառնում է Երևան և զորակոչվում ՀՀ ազգային բանակ: Հայրը՝ Սամվելը, պատմում էր, որ ապրիլի 1-ին՝ մահվան նախորդ օրը, սկայպով խոսել է տանկիստ որդու հետ, նա հանգիստ և ինքնավստահ ձայնով հանգստացրել է հորը, որ իրենց դիքում թեթև կրակոցներ են: Ապրիլի 2-ին տանկի անձնակազմը գումարտակի կրակային բնագծից մի քանի անգամ զորաշարժ է կատարել և խոցել գրոհող թշնամուն:  Զոհվել է հակառակորդի կողմից խոցվելու արդյունքում: Զաքարյան Վահեն հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ Մեծ Արիության շքանշանով:

Հաջորդ ընտանիքը, որտեղ եղանք Կոտայքի մարզի, Հրազդան քաղաքի միկրոշրջանի 1995 թվականին ծնված շարքային Սահակյան Սարգիսինն էր: Ընտանիքն ապրում էր վարձակալված բնակարանում սոցիալապես ծանր պայմաններում ՝ ծնողների և կրտսեր քրոջ՝ Ռուզաննայի հետ: Նրանց մենք հանդիպեցինք բնակարանի շքամուտքի մոտ, պատրաստվում էին այցելել Սարգսի շիրիմին: Մայրը ՝ Թամարան, շատ վատառողջ էր, բնակարանի աղոտ լուսավորված Սահակյան Սարգիսի ընտանիքի հետ. հայրը` Արմենակ, մայրը` Թամարա անկյունում ցույց տվեց որդու՝Սարգսի հիշատակի անկյունը: Նվազ, սգացող ձայնով լալիս և պատմում էր – ապրիլի 2-ին վերջին անգամ լսեցի որդուս ձայնը, ասում էր խառն է դիրքերում և ոչ ավելին, վտանգի մասին մորը խնայելով չպատմեց: Հակառակորդի կողմից գրավված մարտական դիրքը հետ գրավելու մարտագործողության ընթացքում Սարգիսը ցուցաբերել է անձնվիրություն ու արիություն. անտեսելով ինտենսիվ հրետակոծությունը՝ մարտի է նետվել, հընթացս կրակահերթերով ոչնչացրել մի քանի գրոհայինի՝ խափանելով մարտական դիրքում նրանց ամրացումը: Զոհվել է հակառակորդի ականանետից արձակված ականի պայթյունից: Սահակյան Սարգիսը հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ Մեծ շքանշանով:

Գևորգյան Արթուրի ընտանիքը ապրում էր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: 1996 թվականին ծնված շարքային Արթուրի ընտանիքի բնակարանում ընթանում էր վերանորոգչական աշխատանքներ: Մայրը՝ Գրետան, ասում էր. «Ռուսաստանում էինք ապրում՝ ամուսնուս, որդուս ու դստերս՝ Ալվարդի հետ: Արթուրը վերադարձավ ՀՀ ազգային բանակում ծառայության համար: Մենք շարունակում էինք բնակվել Ռուսաստանում, գործի տեր էինք: Որդուս մահից հետո հիմնովին վերադարձանք Աբովյան, ախր Արթուրի շիրիմը այստեղ է: Արթուրի հետ Գևորգյան Արթուրի ընտանիքի հետ. մայրը` Գրետա, քույրը` Ալվարդ սկայպով են խոսել ապրիլի 1-ին, հեռուստացույցից են տեղեկացել թեժ կռիվների վերսկսման մասին: Արագ վերադառնալուց հետո են իմացել Արթուրի մահվան մասին:

Դիրքերում գիշերային ժամի թշնամու հանկարծակի հաձակման հետևանքով նախ նահանջել, ապա խիզախորեն հակահարձակման են անցել՝ փորձելով բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել և հետ շպրտել հակառակորդին: Գևորգյան Արթուրը հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ Արիության շքանշաններով:

Ներսիսյան Կարենի ընտանիքը ապրում էր Կոտայքի մարզի Բջնի գյուղում: 1997 թվականին ծնված սերժանտ Կարենը ապրում էր հոր՝ Արտակի, մոր՝ Գայանեի, կրտսեր եղբոր ՝ Արմանի հետ : Հայրը՝ Արտակը ասում էր՝ տղաս բանակ գնաց անվախ ու ոգևորված, ուզում էր զինվորական գործի մեջ մտնել: Շատ սպորտային ու կոփված էր: Ծառայության իններորդ ամիսն էր ընթանում, բայց արդեն սերժանտի աստիճանի էր հասել: Ապրիլի 1-ին խոսեց, ասաց տականքը ագրեսիվացել է, բայց դաս ենք տալու ու հետ շպրտենք: Հայրը առանձնակի զսպվածություն ուներ, երբ պատմում էր որդու մասին: Լալաթափ դիրքի վրա թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ թվով 17 հերոս տղաներ չեն երկնչել և քայլ անգամ չեն նահանջել: Ծավալված թեժ ու անհավասար մարտերի ընթացքում դիրքի անձնակազմը մարտնչել է մինչև վերջին փամփուշտն ու ընկել քաջի մահով: Ներսիսյան Կարենը հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ Արիության շքանշաններով:

Հաջորդ ընտանիքը, ուր այցելեցինք, ապրում էր Արագածոտն մարզի Արտաշավան գյուղում: 1996 թվականին ծնված շարքային Սլոյան Քյարամը ապրում էր հոր՝ Քալաշի , մոր՝ Նվարդի, եղբայրներ ՝ Հրաչի, Համիկի, Նվերի և քրոջ՝ Սոֆիի հետ: Մայրը՝ Նվարդը, պատմում էր. « Քյարամը փոքր տարիքից ուզում էր բանակ գնալ, ասում էինք՝ բանակ գնալը ընկերների հետ կռիվ-կռիվ խաղալ չէ, կրակում են իսկական զենքով, ասում էր՝ միևնույն է,  չեմ վախենում: Չէր վախենում բանակային կարգապահությունից: Ապրելով գյուղի վերջում՝ բլրի լանջին, ցուրտ ձմռանը շապիկով էր շրջում: Սակայն քչախոս էր, ինքնամփոփ, երբ ինչ որ բան էինք հարցնում ծառայության մասին ասում էր՝ Մարտակերտում եմ, զինվորական ծառայությանր վերջ: Չեր սիրում որ հաճախ էինք զանգում: Ապրիլի 1-ին Քյարամը ինքն է զանգել, ասաց լավ է… հետո են տանեցիները իմացել ողբերգական մահվան մասին: Մարտական դիրքի անձնակազմի հետ քաջաբար մարտնչել են հակառակորդի մի քանի անգամ գերազանցող ուժերի դեմ, ցուցաբերել անօրինակ խիզախություն ու անձնվիրություն: Դիրքի աննախադեպ արկակոծությունն ու հրետակոծությունը չի ընկճել շարքային Քյարամ Սլոյանին: Նա մարտը վարել է մինչև վերջին փամփուշտը՝ իրենց հաստոցային գնդացիրներով տապալելով նախահարձակ թշնամու ստվար շարքերը: Վիրավորված վաշտի հրամանատարի դիրքից հեռանալու հորդորն անտեսելով՝ նրան միայնակ չի թողել, իրար սատար եղած կողք-կողքի կռվել են մինչև վերջ ու տանկից արձակված արկի պայթյունից ընկել քաջի մահով: Ազերինները գտնելով Քյարամ Սլոյանի դին՝ ծոցագրպանից փնտրել, գտել են նրա փաստաթղթերը հասկացել են, որ նա ազգությամբ եզդի է, կատաղել են և գազանաբար գլխատելով, գլուխը ձեռքից ձեռք վերցնելով ցինիկաբար նկարվել ու տարածել են հեռուստացույցով՝ հպարտանալով իրենց կողմից արված գազանության աստիճանով… Քյարամ Սլոյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ Մ +1 և ԼՂՀ ՄԾ շքանշաններով: Հայրենիքի զինվորները Հայ ժողովրդի յուրաքանչյուրիս զինվորներն են և հայ որդակորույս մայրերի ցավը բոլորիս ցավն է:

Գայանե Մուրադյան

Ամերիկայի և Կանադայի Թեքեյան մշակութային միության պաշտոնականներկայացուցիչըՀայաստանում

2016թ. դեկտեմբերի 3, Երևան, Կամարիս, Աբովյան, Հրազդան , Բջնի, Արտաշավան