Արցախի համար դրամահավաք-միջոցառումները շարունակվում են

Շարունակելով Հեռուստամարաթոն 2016-ի բոլորաշրջանը Հիմնադրամի տեղական մարմիններն անցկացնում են իրենց հերթական դրամահավաք-միջոցառումները: Նոյեմբերի 27-ին Բրազիլիայում անցկացվել է հեռախոսամարաթոն, իսկ Մոնրեալում` դրամահավաք-ճաշկերույթ: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պաշտոնական կայքից:
Դեկտեմբերի 7-ին կկայանա Լիբանանի տեղական մարմնի ամենամյա ռադիոթոնը, իսկ դեկտեմբերի 11-ին հեռախոսմարաթոնից բացի Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը կանցկացնի բարեգործական քայլարշավ:
Հանգանակությունները կգումարվեն Հեռուստամարաթոնի ավարտին հայտարարված 15 428 777 ԱՄՆ դոլարի նվիրատվություններին եւ նվիրատվության խոստումներին եւ կհրապարակվեն:
Հիմնադրամը շարունակում է նվիրատվություններ ընդունել: