ԼՂՀ ֆինանսական աջակցության հաշվեհամարի տվյալները

%d5%ac%d5%b2%d5%b0

2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Հայաստանում և Սփյուռքում ապրող հազարավոր հայրենակիցներ դիմեցին Արցախի Հանրապետության կառավարությանը՝ հայտնելով իրենց աջակցությունն ու օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Այդ կապակցությամբ ԼՂՀ կառավարությունը բացեց ֆինանսական աջակցության հաշվեհամար: Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, փոխանցումները կարող են կատարել հետևյալ հաշվեհամարներին՝

Հաշվեհամարները՝
ՀՀ դրամ՝ 22300612211100
ԱՄՆ դոլար՝ 22300110153200
Եվրո՝ 22300200153300
ՌԴ ռուբլի՝ 22300400153100
Սպասարկող բանկ՝ «Արցախբանկ» ՓԲԸ
Հասցե՝ Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան
SWIFT` ARTSAM22
Ստացող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հավելենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 20-24-ը Երևանում և Ստեփանակերտում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի աջակցությամբ  կայացավ «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը՝ նվիրված Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 25-ամյակին:

Հոկտեմբերի 24-ին՝ Ստեփանակերտում, համաժողովի մասնակիցները որոշեցին համահայկական լրատվամիջոցներով սկսել «Դո՛ւ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» խորագրով շարժում՝ ողջ աշխարհի հայությանը հանձնառու դարձնելու ԼՂՀ-ին օգնելու, ներդրումները խթանելու, ԼՂՀ-ի սոցիալ-տնտեսական, գիտակրթական և մշակութային կյանքը առավել զարգացնելու ուղղությամբ: