«Հայաստանը Լիբանանի սրտում» խորագրով ձեռնարկ Լիբանանում

%d5%ac%d5%ab%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b6

Դեկտեմբերի 10-ին, ժամը՝ 18:00-ին,  «Բեթանիա-Հարիսա»-ում», Լիբանանում ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո և կազմակերպությամբ Թեքեյան մշակութային միության Լիբանանի տեղական վարչության, համագործակցությամբ «Բեթանի-Հարիսա»-ի, տեղի կունենա «Հայաստանը Լիբանանի սրտում» միջոցառումը՝ նվիրված Հայաստանի և Արցախի հանրապետությունների Անկախության 25-ամյակին:

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը՝ միջոցառման ընթացքում Հայաստանի և Լիբանանի 25-ամյա հարաբերությունների մասին կբանախոսի Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը, կցուցադրվի «Հայաստանի Հանրապետության 25 տարիների նվաճումները» վավերագրական ֆիլմը, տեղի կունենա քանդակի հանդիսավոր բացում, որին կհաջորդի Անատոլի Ավետյանի անհատական ցուցահանդեսը: