ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում կբացվի սիրիահայերին սպասարկող բժշկական կենտրոն

photo5

«Աջակցություն սիրիահայերին» ծրագրի  շրջանակներում սիրիահայերը կստանան անվճար բժշական խորհրդատվություն:

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)  <Հայերն այսօր>-ին տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում տեղի կունենա «Բժշկական սպասարկման կենտրոն«-ի պաշտոնական բացումը։ Այս նոր բուժսպասարկման կենտրոնը ՀԲԸՄ «Աջակցություն սիրիահայերին» ծրագրի մասն է, որի շրջանակներում սիրիահայերը կստանան անվճար բժշական խորհրդատվություն:

Կենտրոնում կմատուցվեն հետևյալ ծառայությունները՝ համալրելով ՀԲԸՄ-ի մարդասիրական առաքելությունը.

  • Ակնաբուժական
  • Գինեկոլոգիական
  • Սրտաբանական
  • Մանկաբուժական

                                                                                                                    

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը սփյուռքի խոշորագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է, որը նվիրվել է հայկական ժառանգության պահպանմանը՝ կրթական, մշակութային ու մարդասիրական ծրագրերի միջոցով: Միության առաջնորդների տեսլականի, ինչպես նաև նրա նվիրյալ բարերարների ու անդամների օժանդակության միջոցով միությունը տարիներ շարունակ ծանրակշիռ դերակատարություն է ունեցել հայկական արժեքների և ավանդույթների պահպանման գործում՝ որդեգրելով բոլոր ժամանակների պահանջներին ու կարիքներին համահունչ ծրագրեր:

1906թ.-ից ի վեր ՀԲԸՄ-ն հավատարիմ է մնացել իր կոչումին՝ համայն հայության բարգավաճմանը նպաստող հիմքերի ստեղծմանը: Այսօր Միությունն ունի 74 շրջանակային հանձնաժողովներ, մասնաճյուղեր, գործընկեր կազմակերպություններ, 28 երիտասարդ արհեստավարժների համախմբումներ, 24 դպրոցներ, մշակութային ու երիտասարդական տասնյակ կենտրոններ, գեղարվեստական, մարզական ու սկաուտական խմբեր: Իր պատմության ողջ ընթացքում Միությունը հավատարիմ է մնացել նաև իր հիմնադիրների տեսլականին՝ ներդրումներ կատարել հայ ժողովրդի բարոյական և իմացական զարգացման ասպարեզներում ու կենտրոնանալ բոլոր համայնքներում կայուն զարգացման ծրագրերի վրա: Տեսլական, որն այսօր նույնպես շարունակվում է՝ ի նպաստ առավել պայծառ ապագայի կերտմանը:

Հոբելյանական միջոցառումների ծրագիրը՝

Դեկտեմբերի 1 – 18:00 – ՀԲԸՄ գործընկերների գնահատանքի օր

Դեկտեմբերի 2 – 11:00  – Մամուլի ասուլիս

– «ՀԲԸՄ հարյուրամյա պատմություն» էլ. գրքի շնորհանդես` Հայկական վիրտուալ համալսարանի ներկայացմամբ

 – #Snapshot110 լուսանկարչական ցուցահանդես

19:00 – «ՀՈԳԻՍ» երաժշտական պարային ներկայացում Օպերայի դահլիճում

Դեկտեմբեր 3                         «ՀԲԸՄ զրույցներ» ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ

Դեկտեմբեր 4 –  19:00 – Գալա ընթրիք–դրամահավաք

Դեկտեմբեր 5 –  10:00 – «Օգնենք Արցախին» արշավ. բուժսարքավորումների նվիրաբերում ՀՀ Պաշտպանության նախարարությանը

15:00 – Սիրիահայերի բժշկական կենտրոնի պաշտոնական բացում՝ ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում