Վալանսի ՀՅԴ «Քրիստափոր» ենթակոմիտեն միացել է «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժմանը

Նոյեմբերի 26-ին Վալանսի մշակույթի տանը Վալանսի ՀՅԴ «Քրիստափոր» ենթակոմիտեն կազմակերպել էր ՀՅԴ 126-ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառումը նախաձեռնել էր «Քրիստափոր» ենթակոմիտեի պատասխանատու Ռոբեր Միթիլյանը՝ կուսակցական ընկեր-ընկերուհիների մասնակցությամբ:

Ինչպես «Հայերն այսօրին» տեղեկացնում են կազմակերպիչները՝ միջոցառմանը մասնակցում էին Վալանսի մշակույթի տան ատենապետ Նազո Ջինբաշյանը, Փարիզի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Ջորջ Իսասյանը, Վալանսի ռադիոյի տնօրեն Ջորջ Ավետյանը, կուսակցության գանձապահ Անդրանիկ Բերբերյանը, ռադիոկայանի աշխատակից, ենթակոմիտեի քարտուղար Սուսաննա Փահլևանյանը:

Միջոցառման ավարտին «Քրիստափոր» ենթակոմիտեի անդամները, «Նոր սերունդ» երիտասարդական միության և Հրայր Խաչիկյանի անվան պատանեկան միության ներկայացուցիչները միացել են ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժմանը՝ լուսանկարվելով համապատասխան պաստառով:

%d5%be%d5%a1%d5%ac%d5%a1%d5%b6%d5%bd-%d5%b0%d5%b5%d5%a4%d5%b0%d5%b5%d5%a4-%d5%be%d5%a1%d5%ac%d5%a1%d5%b6%d5%bd%d5%be%d5%a1%d5%ac%d5%a1%d5%b6%d5%bd-%d5%b0%d5%b5%d5%a41

Scroll Up