ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Հայ գրքի 12-րդ տոնավաճառ

Նոյեմբերի 25-ից 27-ը, ինչպես ամեն տարի, Ալֆորվիլի հայ մշակույթի տունը կազմակերպել էր «Armen’Livres»  հայ գրքի 12-րդ տոնավաճառը, որին նոյեմբերի 27-ին մասնակցեց նաև աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ «Armen’Livres» տոնավաճառն  ամեն տարի ընդունում է շուրջ 2000 այցելու: Ամեն տարի կազմակերպիչները նաև պատվո հյուր են ընտրում որևէ կազմակերպության կամ անհատի: Այս տարվա պատվո հյուրը «Արամ» կազմակերպությունն է, որը մեծ աշխատանք է կատարում հիշողության պահպանման և թվայնացման բնագավառում:

Արդեն ավանդական դարձած տոնավաճառի շրջանակներում կազմակերպվող գեղեցիկ ձեռնարկները նվիրվում են  հայ դարավոր մշակույթին, նոր ոգևորություն ու հետաքրքրություն առաջացնում հայության և Հայաստանի նկատմամաբ:

«Անչափ բարձր ենք գնահատում Ալֆորվիլի հայ մշակութային տան գործունեությունը, որ, տարիներ շարունակ հավատարիմ մնալով հայապահպանությանը, իր գլխավոր նպատակն է դարձրել հայ մշակույթը, պատմությունն ու ավանդույթները պահպանելու, տարածելու և  դրանք նաև  օտարներին ներկայացնելու անչափ կարևոր ու հայանպաստ գործը: Մշակութային տան անդամների անխոնջ ու բեղուն գործունեության շնորհիվ կազմակերպվել են տարաբնույթ ձեռնարկներ, որոնք իրենց նպաստն են բերել հայությանը, և պետք է վստահաբար նշեմ, որ ձեր աշխատանքը մեծ հետք է թողել նաև ֆրանսահայ համայնքի պատմության ու տարեգրության մեջ»,-ողջունելով Հայ գրքի 12-րդ տոնավաճառի բացումը, ասել էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նախապես ուղարկված ուղերձում:

123 4

Scroll Up