Գանձասարում կանցկանցվի գիտաժողով՝ նվիրված ԼՂՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձին

55930

Նոյեմբերի 17-ին Փիլիսոփայության համաշխարհային օրը Երևանի Պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում մեկնարկել է «Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ)» խորագրով քառօրյա գիտաժողով, որը նոյեմբերի 19-ին իր աշխատանքներն է շարունակելու Արցախում՝ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում:

Գիտաժողովը նվիրված ԼՂՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձին՝ կազմակերպել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը և Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնը, Արցախի պետական համալսարանի մասնակցությամբ՝ ընդառաջ գնալով ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության կողմից 2016թ.-ը Արիստոտելի հոբելյանական տարի հռչակելու հանգամանքը:

Նկատի ունենալով Արիստոտելի ժառանգության բազմակողմանիությունը` գիտաժողովին կմասնակցեն տարբեր գիտակարգերի ներկայացուցիչներ՝ փիլիսոփայություն, տրամաբանություն, հոգեբանություն, պատմություն, բանասիրություն, քաղաքագիտություն, աստվածաբանություն, բնագիտություն և այլն:

Գիտաժողովի արցախյան օրերը կանցկացվեն ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի բարձր հովանու ներքո: