ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի սաները միացել են «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժմանը

15126297_1333789499972710_2084966924_o

Կալիֆորնիայի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան  վարժարանի սաները ամեն տարի իրենց երկշաբաթյա հանգիստն են անցկանում Հայաստանում՝ այցելելով հայրենի բնօրրանի տեսարժան վայրերը, ինչպես նաև իրականացնելով կամավորական աշխատանք: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացրեց դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի, «Օգնենք մարդկությանը արվեստի միջոցով» խմբակի խորհրդատու Աննա Եարալեանը:

Ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմը ցնցեց ողջ հայությանը, այդ թվում՝ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի աշակերտությանը: Դպրոցի «Օգնենք մարդկությանը արվեստի միջոցով» խմբակի աշակերտների նախաձեռնությամբ տեղի ունեցավ դրամահավաքը, որի հասույթը տրամադրվեց քառօրյա պատերազմի ընթացքում զոհված և վիրավորված զինվորների ընտանիքներին:

Հայաստան այցելության ընթացքում աշակերտները այցելեցին հերոսների ընտանիքներին՝ տարբեր միջոցառումների արդյունքում գոյացած 6200 դոլար գումարը նրանց հանձնելու նպատակով: Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի սաների համար կյանքի դասեր պարունակող ու պարտավորեցնող այս այցելությունները երկուստեք շատ հուզիչ էին:

15086306_1333292506689076_631367506_n 15086379_1333292976689029_1633204777_n 15134432_1333294303355563_1431997596_n 15139229_1333291050022555_400589658_n

Դրամահավաքի ծրագիրը մեծ խանդավառությամբ ընդունվեց դպրոցի ղեկավարության կողմից, որոշվեց մյուս տարի ևս իրականացնել նման ծրագիր «Օգնենք սիրիահայությանը» խորագրի ներքո:

«Օգնենք մարդկությանը արվեստի միջոցով» խմբակի համանախագահներն են Ալեքսանդրա և Լիլիա Եարալեանները, իսկ փոխնախագահները՝ Էլիզաբեթ Չոլաքեանը և Նաթալի Մոմճեանը:

15064911_1333986126619714_696470347_o 15102345_1333789439972716_471255714_o 15102352_1333986143286379_506625047_o 15133907_1333986089953051_1760056128_o