Երևանից ժամանած բժիշկներն Ստեփանակերտում կիրականացնեն անվճար հետազոտություններ

Derex

Հայաստանի Հանրապետության «ԷկոՍենս» ախտորոշիչ կենտրոնի մասնագետների կողմից` նոյեմբերի 7-ին՝ ժամը 9:00-15:30-ին և նոյեմբերի 8-ին՝ ժամը 9:00-13:00-ն Ստեփանակերտի «Դենտեքս Դենտալ» ՍՊԸ-ում կկազմակերպվի բաց դռների օր, որի շրջանակներում անվճար կիրականացվեն գինեկոլոգի և ռևմատոլոգի խորհրդատվություններ ու հոդերի ուլտրաձայնային հետազոտություններ:

ԼՂՀ  առողջապահության նախարարության  մամլո  ծառայության   փոխանցմամբ`    ցանկացողները  կարող են զանգահարել 047-94-45-18 հեռախոսահամարով կամ աշխատանքային օրերին ներկայանալ «Դենտեքս Դենտալ» ՍՊԸ (հասցեն՝ ք. Ստեփանակերտ, Ալեք  Մանուկյան 9 ա)՝ հերթագրվելու նպատակով: