«Շշուկների մատյանը» միաժամանակ ներկայացնում է երկու ժողովուրդների գրականությունը. Վարուժան Ոսկանյան

Վարուժան Ոսկանյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ՏԻԿԻՆ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

Հարգելի տիկին Հակոբյան,

Ռումանիո Հայոց Միության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհակալություն եմ հայտնում Ձեզ «Անգելուսի» 11-րդ մրցանակաբաշխությանը «Շշուկների  մատյանի» ունեցած հաջողությանն արձագանքելու համար:

Իսկապես, այս հեղինակավոր գրական մրցույթում առաջին տեղը զբաղեցնելը ոչ միայն ռումինական, այլև հայ գրականության համար մեծ պատիվ է, քանի որ «Շշուկների մատյանը» միաժամանակ ներկայացնում է երկու ժողովուրդների գրականությունը:

Շատ ուրախ եմ և հպարտ, որ գիրքը հետզհետե ավելի ու ավելի մեծ հնչեղություն է ստանում աշխարհի բոլոր ծայրերում: Անհամբերությամբ սպասում եմ անգլերեն և ևս 3-4 լեզուներով թարգմանություններին, որոնք լույս կտեսնեն հաջորդ տարի, ինչի շնորհիվ գիրքը կունենա մի քանի անգամ ավելի մեծ լսարան: Կարծում եմ՝ այսօր էլ գիրքն ու գրականությունը լավագույն միջոցներից են (եթե ոչ՝ լավագույնը) Հայոց ցեղասպանության և մեր ժողովրդի համար այլ կարևոր հարցերն արծարծելու և ավելի լսելի դարձնելու միջազգային հանրությանը:

Եվս մեկ անգամ իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ այսքան գեղեցիկ ու ջերմ խոսքերի համար:

Ջերմությամբ և խորին զգացումով՝

ՎԱՐՈՒԺԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ