«Ռուբեն Հովսեփյան գրողի անունը միշտ վառ կմնա նրան ճանաչողների հիշողություններում». Հրանուշ Հակոբյան

ռուբեն հովսեփյան

ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ, ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ,ԳՐՉԱԿԻՑՆԵՐԻՆ

Ցավով տեղեկացանք ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, թարգմանիչ, կինոդրամատուրգ և հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հովսեփյանի մահվան մասին:

Իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց տաղանդավոր մի անհատականութ­յուն, ով անվիճելիորեն իր մնայուն տեղն ունի հայ գրականության անդաստանում: Նրա պատմվածքներն ու վեպերը, ակնարկներն ու հրապարակախոսական երկերը մեծ դերակատարություն ունեն անցյալ դարի 70-80-ական թվականների ազատամիտ սերնդի ձևավորման գործում, նրա բարձրակարգ թարգմա­նությունների շնորհիվ է, որ հայ ընթերցողին հասանելի ու հարազատ դարձան Մարկեսի, Տոլս­տոյի, Չեխովի ստեղծագործություն­ները:

Ռուբեն Հովսեփյանը վառ անհատականություն էր, ինչը հատկապես նկատելի էր նրա ետխորհրդային հասարակական-քաղաքական գործունեության մեջ՝ թե´ իբրև «Դրոշակ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր և թե´ ՀՅԴ Բյուրոյի անդամ:

Պատիվ եմ ունեցել Ազգային ժողովում աշխատել ազնվագույն մարդու, պետական և քաղաքական գործչի, հրաշալի հայի, իմաստուն մտավորականի՝ Ռուբեն Հովսեփյանի հետ: Ամեն մի շփում, խոսք ու զրույց հարստացնում էր, խորհելու առիթ տալիս, հոգիդ լցնում հայրենասիրությամբ և ազգասիրությամբ:

ՀՀ սփյուռքի նախարարությունը ցավակցում է Ռուբեն Հովսեփյանի հարազատներին, գրչակից ընկերներին և ընթերցողներին, մաղթում համբերություն և հոգու ամրություն:

Ռուբեն Հովսեփյան գրողի, քաղաքացու, պարզապես նվիրյալ հայի անունն ու հիշատակը միշտ վառ կմնան նրան ճանաչողների հիշողություններում և սրտերում:

Ափսո՜ս, հազա՜ր ափսոս, որ ավարտվեց նրա կյանքը, սակայն Ռուբեն Հովսեփյանի գործերը դեռ երկա՜ր– երկար կդաստիարակեն հայոց սերունդներին:

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ