Մահացել է բեյրութահայ նկարչուհի Սեւան Նագաշյանը

Երեւանում 48 տարեկանում մահացել է բեյրութահայ նկարչուհի, անիմատոր Սեւան Նագաշյանը:

Նա սերում էր միջնադարյան բանաստեղծ, նկարիչ, աշուղ Նաղաշ Հովնաթանի տոհմից: Ուսանել է Երեւանի թատերական ինստիտուտում, այստեղ էլ բնակություն էր հաստատել:

Նկարչուհին ակտիվ ստեղծագործում էր, ունեցել է ցուցահանդեսներ Կանադայում, Անգլիայում, Հոլանդիայում, Գերմանիայում: Նկարները գտնվում են տարբեր երկրների մասնավոր ու պետական հավաքածուներում:

Scroll Up