Սիրիայում խուճապային տրամադրություններն արհեստածին են. Լևոն Անտոնյան (տեսանյութ)

Վերջին շրջանում Սիրիայում, մասնավորապես՝ Հալեպում տիրող իրավիճակն անհանգստության ալիք է բարձրացրել հայկական միջավայրում: Սեպտեմբերի 30-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել էին Հալեպի Նոր գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերը, ինչի արդյուքում, ցավոք սրտի, ունեցանք հայազգի զոհեր ու վիրավորներ:

Այս կապակցությամբ Հալեպում տիրող իրավիճակի մասին մամուլում հայտնվեցին տարաբնույթ հոդվածներ ու մեկնաբանություններ՝ ոչ ստույգ և խուճապային տրամադրություններով:

Հավաստի տեղեկություններ ընթերցողներին փոխանցելու համար՝ «Հայերն այսօր» զրուցել է ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և միջին արևելքի երկրների վարչության պետ Լևոն Անտոնյանի հետ, ով օրերս է եղել Սիրիայում՝ Հայաստանից Սիրիայի ժողովրդին ուղղված մարդասիրական օգնությունը փոխանցող պատվիրակության կազմում:

Մանրամասները՝ «Հայերն այսօր»-ի տեսազրույցում:

Scroll Up