Կանադայի Հայոց թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ ավագ քահանա Զարգարյանի մարդասիրական առաքելությունը Հայաստանում և Արցախում. տեսանյութ

Կանադայի Հայոց թեմի փոխառաջնորդ և Տորոնտոյի Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Զարեհ ավագ քահանա Զարգարյանի՝ Արցախի թեմի առաջնորդարանում հանդիպում է կազմակերպվել Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի ծնողների ու հարազատների հետ: Հոգևոր հայրն  իր անկեղծ ցանկությամբ փոքրիկ աջակցություն է ցուցաբերել հերոս նահատակների ընտանիքներին:

«Հայերն այսօր»-ի հաղորդմամբ՝ Տեր Զարեհ քահանան մայիսին 1-ին նշել է իր 50-ամյա հոբելյանը և տարեդարձի առիթով հավաքված գումարը ցանկություն է հայտնել նվիրաբերել Հայաստանում և Արցախում ապրող զոհվածների ընտանիքներին:

«Ես եղա Հայաստանի տարբեր մարզերում և առիթ ունեցա հանդիպելու սգավոր, սակայն հերոս զինվորներ, սպաներ ծնած մեր ժողովրդի զավակների և ծնողների հետ: Մենք այսօր եկել ենք միայն ու միայն համբուրելու անոնց հիշատակը և ասելու, որ մեր աղոթքով ձեզ հետ ենք», – հանդիպման ժամանակ իր ելույթում ասել է ավագ քահանա Զարգարյանը:

Մանրամասները՝ Artsakh.tv-ի տեսանյութում.

Scroll Up