«Հայ երգի օր» համերգային ծրագիր` նվիրված Կոմիտասին

Իմ-Հայստան

Սեպտեմբերի 26-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Հայ երգի օր» համերգային ծրագիրը, որ նվիրվում է Կոմիտասին:

Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը:

Համերգին կմասնակցեն տարբեր երկրներից ժամանած կատարողներ, կհնչեն հայկական-ժողովրդական, դասական և էստրադային ստեղծագործություններ: