Կորստից ծնված ապրելու ուժը

Շարունակվում է Ամերիկայի և Կանադայի Թեքեյան մշակութային միության կողմից ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված զինվորների ընտանիքներին բաժանվել նյութական օգնությունները: Ուղեկցությամբ ՀՌԱԿ հանրապետական վարչության անդամ Ալեքսանդր Ավետիսյանի, Ամերիկայի և Կանադայի Թեքեյան մշակութային միության պաշտոնական ներկայացուցիչ՝ Գայանե Մուրադյանս այցելեցինք ՀՀ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղ՝ պայմանագրային շարքային զինծառայող, Վարդենիսից զորակոչված, 1989 թվականին ծնված Վրեժ Սարգսյանի տուն: Վրեժի հայրը՝ Վարդանը, հպարտությամբ ասում հիշում էր՝ երբ ծնվեց երրորդ տղաս, տանը մեծ ուրախություն կազմակերպեցինք, հպարտանում էի ՝ հայրենիքի երեք պաշտպան ունեմ:

Տղանները մեծացան, նրանց հերթով ճանապարհում էի ազգային բանակ: Վրեժ Սարգսյանը զորակոչվել է հայոց բանակ 2013 թվականին: «Վրեժի ծառայության ժամկետը լրացավ, զանգեց տուն՝ թէ պապ, որոշել եմ շարունակել ծառայությունը և ուզում եմ պայմանագրայինի համար դիմում գրեմ: Մայրը՝ Սվետան սկսում է լաց լինել ասելով , որ մեծ եղբայրդ էլ է պայմանագրային գրվել, դու գոնե տուն արի»,-պատմում է հայրը:

Վրեժը ծնողներին համոզում է՝ ասելով՝ գամ, ինչով ենք ապրելու, ոչ գործ կա, ոչ Ռուսաստան գնալու դրամ: Վրեժ Սարգսյանը զոհվել է հակառակորդի ինտենսիվ գնդակոծությունից ապրիլի 4-ին՝ Թալիշ գյուղ մտած հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի հետ հանկարծակի առճակատվելով: Ջոկատը մերձամարտի է բռնվել, ցուցաբերել խիզախություն, արիություն, կասեցրել թշնամու ներթափանցումը մեր պաշտպանության խորքը: Վրեժ Սարգսյանի դին դիրքերից իջեցրել է եղբայրը՝ Սեյրանը:

«Ինչ արած, ունենք վատ հարևաններ, որոնց հետ ստիպված ենք ապրել, պատերազմ թող չլինի, զոհեր թող չլինեն, բայց մենք հաշտվել ենք մեր կորստի հետ»,-եզրափակեց Վրեժի հայրը:

1996 թվականին ծնված Հարությունյան Կորյունը զորակոչվել է բանակ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից: Հարությունյանների ընտանիքը ապրում է Գեղամասար գյուղում չափազանց համեստ տանը: Կորյունը ուներ մեկ եղբայր և մեկ ամուսնացած քույր: Մեր այցելության պահին տանը միայն մայրն էր՝ Արևհատը, ասաց՝ ամուսինս՝ Կամոն, տանը չի, տղայի հետ գյուղի գերեզմանոցում են, Կորյունի գերեզմանի քարն են դնում: Որդու զոհվելուց հետո մայրը՝ Արևհատը, խորը դեպրեսիվ, սթրեսային հիվանդություն է ստացել, նա միայն լաց էր լինում: Կորյուն Կամոյի Հարությունյանը զոհվել է ապրիլի 1-ին: Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից արձակված «ինստիգյալ» տիպի զենքի կրակոցից՝ ստանալով մահացու վիրավորում:

1985 թվականին ծնված Աբրահամյան Հովհաննեսը 2013 թվականին պայմանագրային ծառայության է անցնում ազգային բանակ, զորակոչվում է Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղից: Տան միակ զավակն էր: Հայրը՝ Հովհաննեսը, և մայրը ՝ Վարսիկը, չէին խոսում… մեզ Հարությունի մասին պատմում էր կինը՝ Արփինեն: Արփինեն և Հարությունը ամուսնացել էին 2007 թվականին: Երբ ծնվում է առաջնեկը՝ Մխիթարը, շատ ուրախ ու երջանիկ են եղել, սկեսրայրը ապրուստի համար դրամ վաստակում էր, բայց չէր բավականացնում: Տանը Հարությունը հաճախ էր խոսակցություն բացում պայմանագրային զինվորական դառնալու մասին, սակայն միշտ հայրն ու մայրը դեմ էին կանգնում: Հարությունը ասել է, թե գյուղում աշխատանք չկա, գյուղի տղաները Ռուսաստան են գնում արտագնա աշխատանքի, լավ գումար են բերում, կամ թողեք գնամ Ռուսաստան կամ պայմանագրային ծառայության եմ անցնում: Ծնողները համաձայնվում են, որ տղան անցնի պայմանագրային ծառայության:

Վերջին անգամ Հարությունը արձակուրդ էր եկել այս տարվա հունվարի 8-ին: Արփինեն և Հարությունը ունեն 3 անչափահաս երեխաներ՝ 1 տղա՝ 8 տարեկան և 2 աղջիկ 6 և 4 տարեկան: Արփինեն ցույց տվեց նոր կառուցվող խոհանոցը, ասաց օգնություններով ենք կառուցում, հարմար է… Հարություն Աբրահամյանը մահացել է ապրիլի 3-ին Թալիշ գյուղում: Իրենց ջոկատին օգնության են կանչել առաջնագծից: Դիվերսիոն հետախուզական խմբի հետ հանկարծակի առճակատվելով մերձամարտում դիպուկահարի կրակոցից ստանում է մահացու վիրավորում:

1983 թվականին ծնված Մղդեսյան Գևորգ 2014 թվականին Նաիրիի շրջանի Նոր Հաճն որպես շարքային զորակոչվել է ազգային բանակ: Ծառայությունը անցկացրել է ԼՂՀ Մարդակերտի առաջնագծում: Մղդեսյան Գևորգը ապրում էր ծնողների և եղբոյր հետ: Եղբայրը ՝ Արմենը ժամկետային ծառայող է Ղարաբաղում: Երբ այցելեցի Մղդեսյան Գևորգենց տուն, տանը միայն մայրն էր՝ Անժելան: Երբ ներկայացա և ասացի իմ առաքելության մասին խիստ արտասվեց, եկավ կողքի հարևանը նրան հանգստացնելու:

Տիկին Անժելան ասաց, որ որդուն ծառայության ժամկետի ավարտին 100 օր էր մնացել: Գևորգը սկսել էր ետհաշվարկը ամեն անցած օրը նշում էր ծոցատետրում: Վերադառնալ էր ուզում: 2015 թվականի օգոստոսին բեկորային խորը վիրավորում էր ստացել, նրան ուղարկել էին տուն մայրական խնամքի: 12 օր մնացել է տանը կազդուրվել ապա վերադարձել դիրքեր: Գևորգը մինչև բանակ զորակոչվելը ընդունվել և մեկ տարի սովորել է Պետական ճարտարապետական համալսարանի ռադիոկապի հեռակա բաժնում: Նա աշխատում և սովորում էր ուսման վարձը վճարելու համար: Շատ խելացի էր, ցանկանում էր բանակից վերադառնալուց հետո շարունակել ուսումը Համալսարանում:

Գևորգ Մղդեսյանը զոհվել է 2016 թվականի ապրիլի 7-ին հակառակորդի դիպուկահարի կրակոցից: Նրանք ՝ բոլորը հետմահու պարգևատրվել են ՀՀ, ԼՂՀ արիության շքանշանով:

Scroll Up