Տոնդ շնորհավո´ր, Հայաստա´ն աշխարհ. Պլովդիվում ՀՀ պատվո հյուպատոս

Սեպտեմբերի 21-ին համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձը: Այդ պատմական իրադարձությունը մեծ ու պանծալի հոբելյան է ոչ միայն Հայաստանում ապրող հայերի համար, այլ նաև՝ աշխարհասփյուռ հայության:

«Հայերն այսօրը» ներկայացնում է Հայաստանի և Սփյուռքի ճանաչված գործիչների շնորհավորական խոսքը տոնի կապակցությամբ:

– 25 տարի առաջ մեր հայրենիքը կատարեց դժվար և կարևոր ընտրություն՝ կանգնեց անկախ տնտեսական և քաղաքական բեմին: Հայ ազգը սկսեց կառուցել ժամանակակից ժողովրդավարական պետություն: Միասնաբար աշխատելով՝ հազարավոր դժվարություններ հաղթահարեց, վերականգնեց երկրաշարժից մնացած ավերակները, փոխեց տնտեսական մոդելը:

25 տարի առաջ տեղի ունեցավ մեր ազգի երազանքներից մեկը: Աշխատենք ձեռք-ձեռքի տալով հզոր, զարգացած Հայաստան ունենալ, անկախ ու անվտանգ Արցախ: Սփյուռքում շարունակենք իրականացնել հայապահպանությանն ու միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության դատապարտմանն ուղղված աշխատանքներ:

Իբրև Սփյուռքի մի մաս՝ հպարտ ենք Հայրենիքով և պիտի շարունակենք մեր ունեցած ուժերով աշխատել, որ ապագայում բարձր պահենք հայի անունը:

Շնորհավոր տո´նդ, Անկախ Հայաստան:

Եղիազար Ուզունյան

Պլովդիվում ՀՀ պատվո հյուպատոս 

Scroll Up