Ամերիկայի և Կանադայի Թեքեյան մշակութային միությունը շարունակում է օժանդակել ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված զինվորների ընտանիքներին

Ուղեկցությամբ  Վանաձոր քաղաքի ՀՌԱԿ-ի կողմից ավագանու թեկնածու Նելլի Գյուլզատյանի՝ ընտանիքը որտեղ մենք այցելեցինք, Լոռու մարզի Վանաձոր քաղաքից զորակոչված 1981 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Դավթյան Կարենի ընտանիքն էր: Դավթյան Կարենի հայրը՝ Պարգևը, Արցախյան ազատագրական պայքարի շարժման առաջին օրերից, որպես կամավոր 1990 թվականին մեկնել է Արցախ:

Մարտնչել և վերադարձել է ռազմաճակատից: Երբ Կարենն իր ընտանիքի անդամներին հայտնում է, որ ցանկանում է շարունակել իր Դավթյան Կարենի ընտանիքի հետ զինվորական ծառայությունը՝ որպես պայմանագրային ծառայող, մայրը և կինը դեմ են եղել, խնդրել են, որ չգնա, մնա ընտանիքի հետ: Բայց նա մնացել է անդրդվելի: Կարեն Դավթյանը ջոկատի գնդացրորդն էր: Ուներ աներեր ձեռք, սուր աչք:

Հերթական մարտական հերթապահության ժամանակ մարտական առաջադրանք կատարելիս, հրատապությունից ելնելով, N 22 մարտական դիրքից N 19 մարտական դիրք վերախմբավորում կատարելիս, ձնահոսքի պատճառով ընկնում է ձորը ու մահանում թթվածնային անբավարարությունից: Նրա մահից հետո կնոջը երկու երեխաններին տրամադրվել է երկսենյականոց բնակարան, որի վերանորոգչական աշխատանքները շարունակվում են:

Մենք գումարը հանձնեցինք այդ բնակարանում: Հաջորդ ընտանիքը, որտեղ մենք այցելեցինք Լոռու մարզի Վանաձոր քաղաքից զորակոչված 1996 թվականին ծնված շարքային Մինասյան Հայկի ընտանիքն էր: Նա ապրում էր խիստ անբարեկարգ երկու սենյականոց բնակարանում ծնողների և 3 քույրերի հետ: Նա տան միակ արու զավակն էր: Մինասյան Հայկն ավագ ռադիոհեռախոսավարն է, կարևոր հաղորդագրությունների մասին առաջինն էր իմանում և արագ կատարում բոլոր հրամանները: Հայրը՝ Սամվելը, պատմում էր, որ մահվան օրը խոսել է որդու հետ, նա հանգիստ էր, բայց քչախոս: Հասկանալով ընտանիքի սոցիալական ծանր վիճակը՝ շատ քիչ բան էր ուզում ծնողներից. մեկ-մեկ մարտկոց, սափրվելու և այլ հիգիենիկ պարագաներ: Ուրախ ու կատակասեր էր, քույրերի հետ շատ կապված …

Վանաձոր քաղաքում իր դպրոցում բացվել է Հայկի անունով դասարան: Մինասյան Հայկը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ և ՀՀ Արիության շքանշանով: Մյուս ընտանիքը, որտեղ եղանք, Լոռու մարզի, Վանաձոր քաղաքի զինկոմիսարիատից զորակոչված, 1997 թվականին ծնված շարքային Քալաշյան Սպարտակի ընտանիքն էր: Նրանց ընտանիքը ապրում էր երկու սենյականոց բնակարանում: Հայրը՝ Սարգիսը, պատմում էր, որ ինքը նույնպես 25 տարի առաջ մասնակցել Արցախյան պատերազմին: Սպարտակը 1992 թվականին զոհվել է 19 տարեկան հասակում Մարտակերտում, ինչպես և Սպարտակը: Հայրը մեծ հպարտությամբ ասում էր , որ իր հերոս տղան դաստիարակվել է հայրենասիրական մթնոլորտում, դեռ մանկուց նա գիտեր՝ ինչ է պատերազմը, ուր է գնացել հայրը, երբեք մորը չէր հարցնում՝ երբ կգա հայրը, գիտեր լուռ սպասել: Սպարտակ Քալաշյանը հորն ասում էր՝ արի´ դիրքեր, մեզ սովորեցնելու շատ բան ունես:  Ի դեպ, Քալաշյանների ընտանիքը որշել է արու զավակ ունենալ Սպարտակ անունով:

Հաջորդ ընտանիքն ապրում էր Սպիտակ քաղաքից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կաթնաջուր գյուղում: Լոռու մարզի, Սպիտակ քաղաքից զորակոչված, 1996 թվականին ծնված շարքային Վարդերեսյան Արտյոմի ընտանիքն ապրում էր գյուղապետարանի հարակից տարածքում: 1988 թվականի ավերիչ երկրաշարժի ժամանակ նրանց գյուղը, լինելով երկրաշարժի էպիկենտրոնի հարևանությամբ (Նալբանդ), շատ չի տուժել, քանի որ կառուցված է եղել ամուր քարից: Արտյոմի պապը ՝ Անդրանիկը, ֆիդային է եղել, հայրը՝ Արսենը, նույնպես Արցախյան պատերազմի մասնակից է:  Վարդերեսյան Արտյոմի ընտանիքը պատերազմի մասնակից, քաջ ու պինդ տղա են մեծացրել: Դպրոցում լավ է սովորել, խելացի էր , ցանկացած մեքենայից գլուխ էր հանում: Հայրն ասում էր, որ բոլորովին չէր վախենում բանակ գնալուց: Ծնողները ցույց տվեցին մի քանի շնորհակալագրեր դասակի լավագույն զինծառայության համար: Հայրն Արտյոմի մոտ՝ դիրքերում է եղել նրա մահվանից մեկ օր առաջ: Արտյոմը մահացել է դիրքերում գիշերային հերթափոխում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված հրազենային գնդակից: Վարդերեսյանների մայրը երազ է տեսել, որտեղ Արտյոմը, գալով տուն ասել է՝ ես վերադարձա: Ընտանիքը որոշել է արու զավակ ունենալ: Վարդերեսյան Արտյոմը հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ շքանշաններով:

Scroll Up