Ֆրանսիայի Սենատը օրինագծից հանել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող հոդվածը

Սեպտեմբերի 13-ին Ֆրանսիայի Սենատի Հավասարության և քաղաքացիության հատուկ հանձնաժողովը որոշել է օրենքի փոփոխությունից հանել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող հոդվածը, որի հետևանքով օրինագիծը, ըստ ֆրանսիական Սահմանադրության, վերստին խորհրդարան պիտի ուղարկվի՝ քննարկելու համար:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող մարմինը (CCAF) այս առթիվ հրապարակված հաղորդագրությամբ (CCAF) ցավ է հայտնել Սենատի այս քայլի համար՝ նշելով, որ Ֆրանսիան անխնա պայքար է մղում ահաբեկչության, խավարամտության և դավադրությունների դեմ, և այդ հոդվածը խիստ և հստակ պատգամ էր անտեղի կեցվածք ցուցաբերելու և մարդկային արժանապատվության դեմ ուղղված ժխտողականության քարոզչությունները օրինազանց հռչակելու առումով:

Scroll Up