«Հայաստանը երիտասարդների աչքերով». ցուցահանդես՝ նվիրված Անկախության 25-ամյակին

«Երիտասարդներ առանց սահմանների» հիմնադրամը Երևանի Քաղաքապետարանի հետ համատեղ  սեպտեմբերի 17-ին կազմակերպում է երիտասարդ լուսանկարիչների լուսանկարների ցուցահանդես` «Հայաստանը երիտասարդների աչքերով» խորագրով: Ցուցահանդեսը նվիրված է մեր հայրենիքի անկախության 25-ամյակին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ցուցահանդեսի կազմակերպիչները:

Ցուցահանդեսի հիմնական նպատակներն են տալ երիտասարդ լուսանկարիչներին հնարավորություն ներկայացնելու հանրությանը իրենց աշխատանքները, ցույց տալ Հայաստանի և հայաստանցիների գրավչությունը, մեր լավագույն ավանդույթները, մեր ազգի գեղեցկությունը և հմայքը, ինչպես նաև մեր երկրի ամենագեղեցիկ վայրերը: Միջոցառումը տեղի կունենա Հյուսիսային պողոտատայում ժամը 12:00-ից մինչև 22:00:

Scroll Up