ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ-ի «Արփա» ինստիտուտի տնօրեն Հակոբ Փանոսյանին

Հոկտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ-ի «Արփա» ինստիտուտի տնօրեն Հակոբ Փանոսյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության, ուսանողների միջև փոխադարձ կապերին վերաբերող հարցեր:
Նախարարը հանձնարարեց Հայաստանի մի շարք ԲՈՒՀ-երում կազմակերպել Հակոբ Փանոսյանի դասախոսությունները:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հակոբ Փանոսյանին ներկայացրեց նաև Աշտարակ քաղաքում սիրիահայերի համար նախատեսված «Նոր Հալեպ» թաղամասի հիմնադրման ծրագիրը: