Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միության «Կռունկ» պարախումբը մասնակցեց «Իմ Հայաստան» փառատոնին

Իմ Հայաստան3

ՀՀ Սփյուռքի նախարարության կազմակերպած «Հմ Հայաստան» համահայկական փառատոնին մասնակցելու նպատակով Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միության «Կռունկ» պարախումբը հուլիսի 21-ին մեկնել էր Հայաստան:

Հունիսի 22-ին, «Իմ Հայաստան» փառատոնին ընդառաջ, պարախմբի պատասխանատուները մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ կազմակերպված հանդիպմանը եւ խմբի պատասխանատուն հանդես է եկել շնորհակալական խոսքերով:

Նույն օրը երեկոյան պարախումբը մասնակցել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված «Իմ Հայաստանե փառատոնի Պարարվեստի օրեր ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը եւ հանդես եկել Սայաթ-Նովայի «Նազանի» երգի ներքո:

Հուլիսի 24-ին պարախումբը հյուրընկալվել է Շիրակի մարզում եւ ճանապարհին  այցելել է 7-րդ դարում կառուցված Սուրբ Գրիգոր եկեղեցին, իսկ Գյումրիում`  Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցի:

Նոյն օրը երեկոյան համերգով հանդես է եկել Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Հուլիսի 26-ին այցելել է Ծիծեռնակաբերդ եւ հավաքական ծաղկեմատույցով իր հարգանքի տուրքն է մատուցել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին:

Հուլիսի 27-ին Հայոց բանակի զինվորների համար Հայկական ժողովրդական պարերի կատարումով հանդես է եկել ՀՀ Զինված ուժերի Նուբարաշենի թիվ N զորամասում: Եզրափակիչ կատարումների ավարտին Սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» փառատոնի մշակութային հարցերով պատասխանատու Լաուրա Ավետիսյանը «Կռունկ» պարախմբի գեղարվեստական ղեկավար Նունե Մկրտչյանին հանձնել է փառատոնին մասնակցելու հավաստիագիր եւ հուշամեդալ:

Պատվիրակության ընդհանուր պատասխանատու Քարմեն Ղեւյանը մասնակցել է «Armnews» հեռուստաընկերության «Առաջին ծրագիր» հաղորդաշարին եւ ուղիղ եթերում պատասխանել է հաղորդավարի կողմից հնչեցրած հարցերին:

Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի թղթակիցը հարցազրույց է ունեցել խմբի ղեկավար եւ պարուսույց Նունե Մկրտչյանի հետ:

Պատվիրակությունը հուլիսի 29-ին  վերադարձել է Նոր Ջուղա:

Նշելի է, որ պարախումբը ներկայացրել են Ալմարա Թահմազյանը, Անիա Թորոսյանը, Անիշա Խաչյանը, Անի Մկրտչյանը, Թեա Թահմազյանը, Լուսին Մինասյանը, Մինելի Ղազարյանը, Սելին Մկրտչյանը եւ փորձավար Քրիստինե Հակոբյանը:

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միության թղթակից Երանուշ Թահմազյան

Լուսանկարները տրամադրել է` Նունե Մկրտչյանը

Իմ Հայաստան12Իմ Հայաստան13Իմ Հայաստան Իմ Հայաստան1Իմ Հայաստան2 Իմ Հայաստան4Իմ Հայաստան5 Իմ Հայաստան6Իմ Հայաստան7 Իմ Հայաստան8Իմ Հայաստան9 Իմ Հայաստան10Իմ Հայաստան11