ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հայ-արգենտինական գործարարների խմբին

Հոկտեմբերի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հայ-արգենտինական տարբեր ոլորտներում գործունեություն ծավալած գործարարների խմբին: Հանդիպմանը ներկա էր նաև Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց ներկաներին՝ նշելով, որ ուրախ է հայ-արգենտինական հարաբերություններում գործարարների՝ մեծ ակտիվություն ցուցաբերելու, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարություն նրանց այցի համար: Նշվեց նաև, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը պատրաստ է գործարարների բոլոր նախաձեռնություններում ցուցաբերել իր աջակցությունն ու խորհրդատվությունը:

3 (8)

Հանդիպման ընթացքում գործարարները նախարարին ներկայացրին Հայաստան ժամանելու իրենց նպատակները: Հայաստանում նրանք 300-ից ավելի ձեռնարկատերերի հետ հանդիպումներ են ունեցել, սպասելիքները մեծ են, իսկ հանդիպումները արգենտինահայ գործարարները գնահատում են օգտակար և արդյունավետ:

Նախարարը հյուրերի հետ քննարկեց նաև ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչների ներգրավածությանն առնչվող հարցեր:

Scroll Up