«Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի պարային խմբերը ելույթ ունեցան Իջևանի զորամասերից մեկում

Հուլիսի 27-ին Իջևանի թիվ N զորամասում ելույթ ունեցան ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի մասնակից  պարախմբերը:

Ազգային պարերի կատարումներով հանդես եկան Արգենտինայի «Մասիս», Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքի «Նիկա-Դանս» և Խարկովի «Արաքս», Ռուսաստանի Գելենջիկ քաղաքի «Նուռ» և «Անի», Գիորգիևսկի «Գարուն» և Դոնի Ռոստովի «Հայաստանի փայլեր» պարախմբերը:

Նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը մասնակիցներին փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Երեմ Սիմոնյանը:  Նա բարի ծառայություն մաղթեց բոլոր զինվորներին և շնորհակալություն հայտնեց նրանց Սփյուռքից ժամանած պարախմբերին ջերմորեն ընդունելու համար:

12 345 6

Scroll Up