Կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:

-Ինչպե՞ս է ձեզ վրա ազդել կյանքից վաղաժամ Ձեր հոր հեռանալը:

-Շատ մեծ կորուստ էր ընտանիքիս ու ինձ համար: Այդ ժամանակ երեխա էի: Կցանկանայի, որ նա այսօր իմ կողքին լիներ: Վստահ եմ, որ նա կհպարտանար իմ ձեռքբերումներով: Նա միշտ օրինակ է եղել ինձ համար:

-Ճի՞շտ է, որ խաղային տեսանկյունից նման եք Ձեր հորը:

-Իհարկե, դիտել եմ տեսագրություններ, նա բավականին արագ էր ու հիանալի տեխնիկա ուներ: Կարծում եմ, որ ընդհանրություններ ունենք, հատկապես եթե հաշվի առնենք խաղաոճը:

-Խոսում եք հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն ու պորտուգալերեն: Բացի այդ, մի քիչ հասկանում եք իսպաներեն: Կցանկանայի՞ք հետագայում հանդես գալ Իսպանիայում:

-Չեմ խոսում իսպաներեն, սակայն կցանկանայի սովորել այն: Իսպանիայի առաջնությունն աշխարհի ուժեղագույն լիգաներից է, որտեղ տեխնիկապես բարձր մակարդակի ֆուտբոլ են խաղում: Երբեք չգիտեք, թե ինչպես կդասավորվի ձեր կարիերան: Հնարավոր է, որ մի օր հանդես գամ Իսպանիայում կամ այլ երկրում:

-Հայտնի է, որ հիանում եք Զինեդին Զիդանով: Կցանկանայի՞ք մի օր հանդես գալ նրա

գլխավորությամբ:

-Զիդանը միշտ էլ իմ կուռքն է եղել, ով միշտ հիացմունք է առաջացրել ինձ մոտ: Կարծում եմ՝ նման առաջատարի մոտ կարելի է շատ բան սովորել: Ինչո՞ւ չաշխատեմ նրա հետ, եթե այդպիսի հնարավորություն ստանամ:

Ամբողջական հարցազրույցին կարող եք ծանոթանալ armsport.am-ում:

Scroll Up