ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ-ի «Կանթեղ» երգչախմբի անդամներին

Հոկտեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ-ի «Կանթեղ» երգչախմբի անդամներին:

Հանդիպման ընթացքում նախարարը հյուրերի հետ քննարկեց հայապահպանության, հայոց լեզվի տարածմանն առնչվող հարցեր: Իր խոսքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ ուրախ է «Կանթեղ»-ի անդամներին Հայաստանում տեսնելու կապակցությամբ:

Նախարարը ներկաներին կոչ արեց իրենց համերգների ժամանակ դիմել բոլոր ներկաներին՝ հորդորելով խոսել հայերեն և իրենց առօրյայում ավելի շատ օգտագործել հայոց լեզուն:

Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար: Նախարարի կողմից բոլորը արժանացան Հայաստանը խորհրդանշող հուշանվերների:

Scroll Up