ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է

Հարգելի´ տիկին նախարար

Ի սրտե շնորհավորում ենք Ձեզ և  նախարարության անձնակազմին՝   ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծման 5-ամյակի աոթիվ:

Ցանկանում ենք բարենպաստ պայմաններ գործակցության զարգացման համար, իրականացվող այնպիսի քաղաքականություն, որը կնպաստի Հայաստանի և սփյուռքի միջև կապերի ամրապնդմանը, հայ կրթական, գիտական, մշակութային, երիտասարդական և մարզական կյանքի զարգացմանը:

Թող Ձեր բարի ցանկությունները իրականանան և կատարելագործվեն՝ ի նպաստ մեր Հայրենիքի հզորացման:

Ձեզ ուժ ու եռանդ, քաջառողջություն և երկար կյանք՝  Ձեր ազգանվեր պայքարում նորանոր բարձունքներ նվաճելու համար:

Հարգանքներով՝

ՖՐՈՒՆԶԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Նովոսիբիրսկի տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության նախագահ

Scroll Up