ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է

Մեծարգո´  նախարար

Հայաստանեայց Ավետարանական եկեղեցու, Հայ Ավետարանչական ընկերակցության և անձամբ մեր անունից շնորհավորում ենք Ձեզ՝ Սփյուռքի նախարարության հնգամյա տարեդարձի կապակցությամբ:

Անցած տարիների ընթացքում բազմիցս համոզվել ենք աշխարհասփյուռ հայության խնդիրների լուծմանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու տարբեր ոլորտներում հարաբերությունների աշխուժացմանն ու զարգացմանը ուղղված Սփյուռքի նախարարության ջանքերի արդյունավետության մեջ:

Սենք բարձր ենք գնահատում Սփյուռքի նախարարության և Հայ Ավետարանական միությունների և, հատկապես, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության միջև հաստատված կապերի ընդլայնումը՝ հանուն Հայրենիքի հզորացման համատեղ ծրագրեր իրականացումը:

Մեծարգո´ տիկին Հ. Հակոբյան, մաղթում ենք Ձեզ և Ձեր ղեկավարության ներքո գործող Սփյուռքի նախարարության աշխատակազմին հաջողություններ, նոր շունչ ու կորով հայրենանվեր գործունեության ասպարեզում:

Քրիստոսի սիրով՝

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու

ավագ հոգևոր հովիվ  Մկրտիչ Մելքոնյան

Scroll Up