Պիտի շարունակենք օգնել Հայրենիքին այնքան, որքան դրա կարիքը կա. ՀՕՄ-ի ատենապետուհի

Հայ օգնության միությունը 106 տարվա կենսագրություն ունի: Այսօր ՀՕՄ-ը ներկայացուցչություններ ունի աշխարհի 26 երկրներում և շուրջ 15.000 անդամ: «Ժողովրդիս հետ, ժողովրդիս համար». սա է ՀՕՄ-ի կարգախոսը:

Հայ օգնության միության կենտրոնական վարչության ատենապետուհի Կարոլին Շմավոնյանը օրերս մասնակցում էր  ՀՀ սփյուռքի նախարարի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների անդամների հանդիպմանը: «Հայերն այսօրի» հետ զրույցում տիկին Շմավոնյանը ներկայացրեց վերջին տարիներին սիրիահայերին ցուցաբերած օգնությունների ձեռնարկները, ինչպես նաև Արցախին օգնելու համար կազմակերպված միջոցառումներն ու դրանց արդյունքները:

«ՀՕՄ-ի ջանքերով Սիրիայում 50.000-ից ավելի ընտանիքների օգնություն է տրամադրվել, վերջերս էլ Հայաստանում Նոր տարվա նախօրեին 100 ընտանիքների նվերներ բաժանվեցին: Բայց ապրիլյան օրերին առաջնահերթությունն, իհարկե, Արցախն էր: ՀՕՄ-ն առաջիններից էր, որ 50.000 դոլար փոխանցեց Արցախի կառավարությանը: Եվ պիտի շարունակենք այս ծրագրերն այնքան, որքան Հայրենիքն ու Արցախը մեր կարիքն ունեն»,-ասաց Կարոլին Շմավոնյանը:

ՀՕՄ-ի ծրագրերը շատ են, սակայն ինչպես նշեց Հայ օգնության միության կենտրոնական վարչության ատենապետուհի Կարոլին Շմավոնյանը, վերջին տարիներին Ստեփանակերտի Սոսե մանկապարտեզի վերականգնումը ամենակարևոր ծրագրերից մեկն է, որի աշխատանքները կավարտվեն 2017 թվականին:

Scroll Up