«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» Սփյուռքի լրատվամիջոցների մրցույթ

5

ՀՀ սփյուռքի նախարարությունը և Համաշխարհային հայկական կոնգրեսը հայտարարում են «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» Սփյուռքի լրատվամիջոցների մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել վերջին երեք տարվա ընթացքում (2013-2016թթ.) և մինչև օրս Սփյուռքում գործող լրատվամիջոցները*, որոնք իրենց ուշադրության կենտրոնում են պահում հայապահպանության, Հայաստան-Սփյուռք գործակցության, Սփյուռքում հայկական մշակույթի և կրթության, ինչպես նաեւ ազգային այլ հարցեր` հրապարակելով նշված թեմաներով հոդվածներ, հարցազրույցներ, ակնարկներ կամ սփռելով հաղորդումներ, հաղորդաշարեր և այլ նյութեր: Մրցույթին ներկայացվում են 2015 թվականին հրապարակված նյութերը:

Մրցույթը կանցկացվի հետևյալ անվանակարգերում`

  • տպագիր լրատվամիջոց (թերթ, հանդես)
  • հեռուստաալիք/հեռուստաժամ
  • ռադիոալիք/ռադիոժամ
  • համացանցային լրատվամիջոց
  • բլոգ

Յուրաքանչյուր անվանակարգում սահմանված են գլխավոր և խրախուսական մրցանակներ:

Մասնակցել ցանկացողները մինչև 2016թ. սեպտեմբերի 1-ը մրցութային հանձնաժողովին պետք է ուղարկեն.

  1. Մասնակցության հայտ (Հավելված 1),
  2. 2015թ. գործունեության ամփոփագիր (Հավելված 2):

Յուրաքանչյուր լրատվամիջոց մրցույթին կարող է մասնակցել միայն մեկ անվանակարգում:

Նախորդ մրցույթի գլխավոր մրցանակակիրները հրավիրված են մասնակցելու մրցութային հանձնաժողովի աշխատանքներին և մրցույթին չեն մասնակցելու:

Տեղեկությունների համար կարող եք դիմել հետևյալ հասցեներով.

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ 0010, Երևան, Վ. Սարգսյան 3

Էլ. փոստ`     info@mindiaspora.am

Հեռախոս`    + (374 10) 58 56 01 /807/

 


Ստորև ներբեռնելով ֆայլերը՝ կարող եք ծանոթանալ հայտադիմումներին: