Չարենցի տունը Կարսում թմրամոլների ապաստա՞ն է դարձել

Տունը Կարսում, որտեղ ծնվել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը, թուրքական մամուլի ուշադրության պակաս չունի:

Տունը Կարսում, որտեղ ծնվել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը, թուրքական մամուլի ուշադրության պակաս չունի: Ինչպես գրում է Dogan News լրատվական գործակալությունը, «հին ու լքված տունը զբաղեցրել են թմրամոլները»:
«100 քառ. մետր տարածքը` 3 սենյակն ու փոքրիկ այգին, թմրամոլների ապաստան է դարձել: Տունն իրական սպառնալիքի է վերածվել թաղամասի բնակիչների համար, որոնք պահանջում են կամ այն հողին հավասարեցնել, կամ վերականգել»,- գրում է թուրքական գործակալությունը:
Ըստ ամենայնի, Կարսի իշխանությունների նպատակը Չարենցի տան` որպես վկայության այն մասին, որ այդ հին քաղաքում հայեր են բնակվել, կատարյալ ոչնչացումն է:
Կարսի տունը, որտեղ ծնվել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը, վաճառքի է հանվել: Ինչպես գրում է թուրքական Hurriyet թերթը, գրեթե քանդված տան սեփականատերը տունը գնահատել է 180 հազ. ԱՄՆ դոլար: Ավելի վաղ թուրքական մամուլում հաղորդագրություններ էին հայտնվում այն մասին, որ տունը ցանկանում է գնել ոմն հայ գործարար Ստամբուլից և այն վերածել Չարենցի տուն-թանգարանի, սակայն դա առայժմ չի հաստատվել:
Scroll Up