Աշոտ Դանիելյանը դարձավ մարզական սամբոյի աշխարհի չեմպիոն

74 կգ քաշային կարգում հանդես եկող, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի ԼՂՀ մասնաճյուղի սան Աշոտ Դանիելյանը, հաղթելով բոլոր գոտեմարտերը, նվաճեց ոսկե մեդալ և հռչակվեց մարզական սամբոյի աշխարհի չեմպիոն:

Նոյեմբերի 4-ից 8-ըՈւզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվում է Սամբոյիաշխարհիառաջնությունը: Մրցումների առաջին օրը` նոյեմբերի 5-ին, մրցագորգ դուրս եկած հայսամբիստներից Ռուզաննա Սարգսյանը (48կգ), Տիգրան Կիրակոսյանը (52կգ) և Արտակ Ծատինյանը (90կգ) զբաղեցրեցին 5-րդ հորիզոնականը:
74 կգ քաշային կարգում հանդես եկող, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի ԼՂՀ մասնաճյուղի սան Աշոտ Դանիելյանը, հաղթելով բոլոր գոտեմարտերը, նվաճեց ոսկե մեդալ և հռչակվեց մարզական սամբոյի աշխարհի չեմպիոն:
Ստեփանակերտցիմարզիկնայս տարվագարնանը Մինսկում նվաճել էր նաև մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Վաղը` նոյեմբերի 6-ին,կկայանան մարզական սամբոյի մյուս քաշային կարգերի, իսկ նոյեմբերի 7-ին` մարտական սամբոյի մրցամարտերը, հաղորդում է Հայաստանի Սամբոյիֆեդերացիայի մամլո ծառայությունը:
Scroll Up