Երևանում կանցկացվի ժամանակակից իտալական ֆիլմերի շաբաթ

Երևանում նոյեմբերի 8-13-ը ՀՀ-ում Իտալիայի դեսպանատունը Համազգային թատրոնի հետ միասին կազմակերպում է ժամանակակից իտալական ֆիլմերի շաբաթ:

Երևանում նոյեմբերի 8-13-ը ՀՀ-ում Իտալիայի դեսպանատունը Համազգային թատրոնի հետ միասին կազմակերպում է ժամանակակից իտալական ֆիլմերի շաբաթ: «Ես շատ եմ կարևորում այս միջոցառման անցկացումը»,-ասել է Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին նոյեմբերի 5-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում:
Նա նշել է, որ իտալական կինոյի առանձնահատկություններից մեկը այսպես կոչված «փակ էջերն» են՝ «այն, ինչը ռեժիսորը ցույց չի տալիս, ինչը բացահայտվում է հանդիսատեսի երևակայության շնորհիվ»:
«Կինոն, հատկապես իտալական, ժամանակի հետ ոչ միայն հանրային նշանակություն ստացավ, այլ նաև դարձավ զգացմունքների արտահայտման միջոց: Լինելով բարոյական արժեքների կրող, կինոն յուրահատուկ ուղերձ է սերունդներին»,-ասել է նա: «Ֆիլմերն անդրադառնում են յուրաքանչյուր հասարակությանը բնորոշ ակտուալ խնդիրներին»,-ասել է իտալացի դիվանագետը:
Ամփոփելով՝ Սկապինին ասել է, որ կինոն կոչված է խոսել սերունդների հետ որոշակի կերպարների, պատկերների ու խոսքերի միջոցով:
Բոլոր ֆիլմերը կցուցադրվեն իտալերեն լեզվով՝ անգլերեն տիտրերով: Ծրագրում ընգրկված բոլոր ֆիլմերի համար նախատեսված աբոնեմենտը կարժենա 2000 դրամ:

 

Scroll Up